Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

20 դեկ 2019 15:03

Տեսանյութ. «Թույլ չենք տալու օր ցերեկով Նաիրիտը թալանել,ապրանքները ծախելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»․ Վահագն Չախալյան

«Նաիրիտ» գործարանը պետք է պահպանել սերունդների համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կառավարության դիմաց Նաիրիտի վերագործարկման պահանջով ակցիայի ժամանակ ասաց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ շեշտելով, որ իր որդու հետ է եկել ակցիային։
«Նաիրիտի անվտանգության և պահպանման ծախսերը թողնվել են հենց Նաիրիտի վրա, իսկ Նաիրիտը չի աշխատում, եկամուտ չունի, նաև սնանկ է ճանաչված, այս պարագայում այդ ծախսերը Նաիրիտի վրա թողելը նշանակում է քանդել, վաճառել, թալանել գործարանը, ինչ մնացել է։ Տարիներ շարունակ հանցավոր վերաբերմունք է եղել Նաիրիտի նկատմամբ։ Նաիրիտի այսօրվա ողբալի վիճակը հատուկ վարած քաղաքականության հետևանք է, մինչդեռ Նաիրիտը մեր տնտեսության ողնաշարն է։ Մենք մի քանի «բուդկաներով» ու տուրիստով տնտեսություն չենք զարգացնելու։ Մենք թույլ չենք տալու օր ցերեկով Նաիրիտի թալանը։ Միթե պետական բյուջեում չկա՞ն միջոցներ ռազմավարակն կարևորության գործարանի՝ Նաիրիտի պահպանման ծախսերի համար մինչև գործարանի վերագործարկումը»,-նշեց նա։



Չախալյանի խոսքով՝ այն մեխանիզմը, որով վաճառվում է գույքը պահպանման ծախսերի համար, ունի կոռուպցիոն ռիսկեր․ «Եթե աուդիտ անցկացնեն, համեմատվեն դուրս գրված ապրանքների փաստաթղթերը և իրականում դուրս գրվածները, իրար հետ չեն համընկնելու։ Պետք է խստացվի դուրս հանվող գույքի նկատմամբ վերահսկողությունը։ Սուտ է, որ Նաիրտը ոչ եկամտաբեր է, դա ապատեղեկատվություն է այն մարդկանց կողմից, որոնք 30 տարի առաջ փակեցին Նաիրտը։ Նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկի դեպքում ակնհայտ է, որ Նաիրտի վերագործարկումը շահութաբեր է»։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այսպիսի ակցիաները պարբերական կլինեն և թույլ չեն տալու, որ Նաիրիտի վերջին հոսքագիծը վաճառվի։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր