Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի       Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ    

01 մայիս 2018 15:30

ԱԺ նիստից բացակա պատգամավորները քվեարկության ծրար չեն թողել

ԱԺ նիստից բացակա պատգամավորները քվեարկության ծրար չեն թողելԻնչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում ընթացող արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է վարչապետ ընտրվի, երեք պատգամավոր չեն մասնակցում: Երկուսը «Ծառուկյան» խմբակցությունից`Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը եւ Գրիգոր Ավալյանը ՀՀԿ-ից: Նա ընտրվել է Տավուշի մարզից, ռեյտինգային ընտրակարգով:
Ընտրություններում նրան սատարել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Ընկերության ղեկավարներ Կարեն եւ Միքայել Վարդանյաններն այժմ սատարում են Նիկոլ Փաշինյանին: Գրիգոր Ավալյանը խորհրդարանում է, բայց չի գրանցվել նիստին: Խոսակցություններ կան, որ նա վար է դրել մանդատը: Ի դեպ, ԱԺ քարտուղարությունից ճշտեցինք, որ նիստի չմասնակցող պատգամավորներից ոչ մեկն այս պահի դրությամբ քվեարկության մասին ծրար չի թողել: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր