Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

04 մայիս 2018 21:40

Տնային լամինացիա: Մետաքսյա մազեր՝ 2 շաբաթվա ընթացքում

Տնային լամինացիա: Մետաքսյա մազեր՝ 2 շաբաթվա ընթացքումԱյսօր աղջիկները մեծ գումարներ են տալիս վարսերի կերատինային հարթեցման ու լամինացիայի համար: Բայց կա՞ արդյոք դա անելու ավելի մատչելի տարբերակ: Գեղեցկության սրահում գործընթացը կատարվում է հետևյալ կերպ:
Նախ մազերը սնուցում են օգտակար նյութերով, ապա դրանց վրա յուղ լցնում, որը մազերի վրա թաղանթ է ստեղծում: Այնուհետև մազերն ամրացնում են շատ տաք բռնիչներով: Արդյունքը ցնցող է, վարսերի տեսքը` հիանալի, սակայն հետո պաշտպանիչ թաղանթը դուրս է գալիս, իսկ այրված մազերը մնում են, և կրկնակի լամինացիա ստիպած ես լինում անել ամեն դեպքում:
Առաջարկում ենք տնային լամինացիայի բնական բաղադրատոմս:
Ի՞նչ է անհրաժեշտ`
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
100 գրամ կոկոսի կաթ, ոչ թե յուղ
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
5 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
Օգտագործման եղանակը`
Օսլան խառնել կիտրոնի հյութի հետ, խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթը և ձիթապտղի յուղը: Տաքացնել, բայց թույլ չտալ, որ եռա: Երբ զանգվածը պնդանա, քսել մաքուր, խոնավ վարսերին, տարածել դրանց ողջ երկայնքով, վրայից կրել պոլիէթիլենային գլխարկ ու փաթաթել սրբիչով: Թողնել 45 րոպե, լվանալ սուլֆատ չպարունակող շամպունով: Էֆեկտը ցնցող կլինի: Վարսերը կդառնան փայլուն, մետաքսյա, ենթարկվող:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր