Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

05 մայիս 2018 15:30

Ինչ են քննարկել Արարատ Միզոյանն ու գործընկերները Արցախի նախագահի հետ. նրանք Ստեփանակերտում են

Ինչ են քննարկել Արարատ Միզոյանն ու գործընկերները Արցախի նախագահի հետ. նրանք Ստեփանակերտում ենԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյանիր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք։

Հանդիպեցինք և անկեղծ ու կարևոր քննարկում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ֊ը և ՀՀ Զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը։

Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորությսւններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր