Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը          Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու», օգնեք գտնենք տիրոջը       Բա իշխանությունն ինչի՞ համար է.Սահմանին ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն    

11 մայիս 2018 12:25

Կառավարությունում քննարկվեց Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին հարցը

Կառավարությունում քննարկվեց Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին հարցըԱյսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ 2018 թ. մարտի 29-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով Կոնդի առանձնատների տնտեսության «ՊՈԱԿ»-ի հաշվեկշռում որոշակի շինություն` իր հողամասով, տրամադրվել էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ապրիլի 19-ի կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած են ճանաչվել` առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքը չի ղեկավարի կառավարությունը:
«Այսօր արդեն կառավարությունն ինքը չի ղեկավարում, ըստ վարչապետի հանձնարարականի` մենք ներկայացնում ենք այս օրինագիծը»,- դիմելով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ Ս. Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, որովհետև այսուհետ նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:
«Խնդիրը պազ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու համար լուծում գտնելու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր