Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով          Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել       Ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է    

11 մայիս 2018 13:50

Լևոն Ալթունյանը հրաժարական դեռ չի տա

Լևոն Ալթունյանը հրաժարական դեռ չի տաՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը դեռ չի պատրաստվում հրաժարական տալ:
«Այս պահին ես կատարում եմ իմ պարտականությունները և կշարունակեմ կատարել դրանք այնքան, ինչքան գտնի վարչապետը», -կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Լևոն Ալթունյանը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է իրեն Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, Լևոն Ալթունյանն ասաց, որ այդ հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին:
Հարցին՝ գտնո՞ւմ է, որ ինքը պետք է մնա, առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ գտնում, ես կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի ֆունկցիաները»:
Դիտարկմանը, որ նախորդ անգամ ասել էր, որ հինգ տարվա ծրագրեր ունեն, որոնք պետք է կատարվեն, Լևոն Ալթունյանն ասաց, որ, այո, այդ ծրագրերը պետք է իրագործվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր