Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 մայիս 2018 21:20

Ոստիկանությունը պատասխանել է պատգամավոր Լենա Նազարյանի դիմումին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը։
Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, եւ ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր