17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

16 մայիս 2018 11:18

Առողջապահության նախարարության ծառայողական մեքենաները հանվել են աճուրդի

Առողջապահության նախարարության ծառայողական մեքենաները հանվել են աճուրդիՀայաստանի Առողջապահության նախարարությանը հատկացված ծառայողական մեքենաներից երկուսը հանվել են աճուրդի: Այս մասին   տեղեկանում ենք Կառավարությունից: Մասնավորապես ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող հետեւյալ մեքենաները հանվել են աճուրդի:


Նիսսան Սաննի 1.6057 LL 602013 թ.7,950,000.04,110,919.4Նիսսան Սաննի 1.6058 LL 602013 թ.7,950,000.04,110,919.4Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր