Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային . թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է          Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն, իսկ եթե հանկարծ....       ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ    

16 մայիս 2018 15:02

Ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան՝ ի պաշտպանություն ՊՊԾ գնդի

Ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան՝ ի պաշտպանություն ՊՊԾ գնդիԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը:
Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց թույլատրելու իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս անցկացնելու համար:
Նույն միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Պավել Մանուկյանը, սակայն այս անգամ նա նշեց, որ ցանկանում է մամուլի ասուլիս անցկանցնել դատական նիստերի դահլիճում:
 Մեղադրական կողմը առարկեց այդ միջնորդությանը՝ նշելով, որ դատական նիստերի դահլիճում ասուլիս անցկացնելու վերաբերյալ դատավարական ընթացակարգ գոյություն չունի:
Դատավոր Մակյանը նշեց, որ այդ միջնորդությունները կքննարկի դատական նիստի ավարտին:
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան:Նրանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում պահանջում են նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանից բավարարել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտել է, որ  միջնոդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր