«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 մայիս 2018 16:35

Հոգեբանության երեք կանոն, որոնք կփոխեն ձեր կյանքը

Պրետֆելի էֆեկտ
Եթե դուք անկատար եք, մարդիկ ձեզ ավելի շատ կսիրեն: Երբ մենք ուզում ենք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել, ցուցադրում ենք մեր լավագույն կողմերը: Պարզվում է՝ իզուր. հետազոտողները նշում են, որ խոցելի եւ թույլ կողմերի ցուցադրությունը, հակառակը, բարձրացնում է այլոց կողմից մեր հանդեպ զգացմունքայնության մակարդակը: Պրոֆեսորը, որը լսարանի առջեւ ելույթի ժամանակ նկատելիորեն հուզվում է, ունկնդիրներին ավելի խելացի է թվում, քան առավելագույնս վստահ ելույթ ունեցողը: Առաջին հանդիպման ժամանակ ամաչելն ու հիմարություններ անելը պոտենցիալ զուգընկերոջը դուր գալու սստուգված, չնայած ոչ ակնհայտ միջոց է: Այս տեսությունը Պրետֆելի էֆեկտ անվանումն է ստացել եւ ստուգվել է Սթենֆորդի համալսարանի հոգեբանության փիլիսոփայության դոկտոր Էլիոթ Արոնսոնի կողմից: Մարդկանց ներկայությամբ սխալվելը ոչ միայն նորմալ է, այլեւ օգտակար: Ամեն դեպքում՝ մինչեւ այն ժամանակ, քանի դեռ ձեր սխալները լուրջ վնաս չեն հասցնում շրջապատին:
Պիգմալիոնի էֆեկտ
Մեծ ակնկալիքները մեծացնում են արտադրողականությունը: Այս ֆենոմենը ստուգել է հոգեբան Ռոբերտ Ռոզենտալը: Նա IQ թեստեր է անցկացրել դպրոցներում, իսկ հետո ուսուցիչներին մտածված կերպով հետազոտության սխալ արդյունքներ հաղորդել: Այն երեխաները, որոնց IQ-ն մյուսներից բարձր է եղել, ուսուցիչներին ներկայացված տվյալներում միջին արդյունք են ցուցադրել, իսկ միջին արդյունք ունեցողները՝ հակառակը: Արդյունքում այն աշակերտները, որոնց ուսուցիչներն ավելի խելացի են համարել, սկսել են իսկապես ավելի լավ սովորել: Պատճառն այն է, որ ուսուցիչներն այդ աշակերտներից ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել, եւ նրանց վրա գործադրվող ճնշումը ստիպել է նրանց ավելի լավ սովորել:
Ընտրության պարադոքս
Որքան շատ ընտրության հնարավորություն ունենք, այնքան դժգոհ ենք կայացրած որոշումից: Տրամաբանորեն թվում է, որ որքան շատ տարբերակ ունենք, այնքան լավ: Երբ կարիերայի զարգացման համար առաջարկները շատ են, մեզ թվում է, որ մենք անպայման լավ տարբերակ կգտնենք: Բայց հոգեբաններ Մարկ Լեպպերն ու Շինա Այենգարն ապացուցել են, որ այդպես չէ: Հետազոտողները փորձի ընթացքում սուպերմարկետ մտած գուրմանների մի խմբին առաջարկել են 6 տարբեր տեսակի ջեմերից մեկն ընտրել, մյուս խմբին՝ 24 տեսակից մեկը: Արդյունքները ցույց են տվել, որ 6 տարբերակից ընտրության հնարավորություն ունեցողների 30%-ը գոհ է եղել իր ընտրությունից: Իսկ այն խմբում, որի անդամներն ընտրելու 24 տարբերակ են ունեցել, գոհ են եղել միայն 3%-ը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր