Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

18 մայիս 2018 12:59

Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում է

Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում էԱմերիկյան կողմը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվները սառեցնելու մասին տեղեկությունը, այս մասին ասել է «իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։
«Դիմել ենք ամերիկյան դեսպանատուն, այնտեղից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այս տեղեկությունը։ Հիմա փորձում ենք համապատասխան հարցում ուղարկել այն իրավական մարմնին, որն, ըստ տեղեկությունների, ժամանել է Հայաստան»,- ասաց Զադոյանը` անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանին և նրա ընտանիք անդամներին պատկանող ամերիկյան բանկային հաշիվները սառեցվել են, և հետաքննության նպատակով Հայաստան են ժամանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները։
Զադոյանը խոստացավ պատասխանը ստանալուն պես հավելյալ տեղեկություն տրամադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր