Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին          Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ       Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել    

19 մայիս 2018 16:00

Մտահոգություններ ունեմ ուղիղ եթերների առնչությամբ. ԱԱԾ նորանշանակ պետ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մտահոգություններ ունի ուղիղ եթերների առնչությամբ:
Այսօր՝ մայիսի 19-ին, հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխատասեղանին դրված փաստաթղթերը երեւում էին, Արթուր Վանեցյանը նշեց, որ կան մտահոգություններ:
«Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ այդ հարցը»,- ասաց ԱԱԾ նորանշանակ պետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր