Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

19 մայիս 2018 19:10

1 մլն դոլար հաշվեհամարին, հազարավոր դոլարներ՝ պայուսակում. մահացած հայտնաբերված հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էր

1 մլն դոլար հաշվեհամարին, հազարավոր դոլարներ՝ պայուսակում.  մահացած հայտնաբերված հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էրԼիբանանում մահացած հայտնաբերված հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էր։ Ոստիկանությունը հայտնաբերել է, որ 52-ամյա Ֆաթիմա Օթմանը, որը մուրացկանությամբ է զբաղվել Բեյրութի փողոցներում, կարողություն է կուտակել, անգամ՝ հաշվեհամար բացել բանկում, հաղորդում է The Daily Mail-ը:
Ոստիկանները նրա մարմինը հայտնաբերել են քաղաքի Բարբիր թաղամասում՝ լքված մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է մոտ 3300 դոլարին համարժեք լիբանանյան ֆունտ պարունակող երկու պայուսակ: Բացի այդ, մուրացկանը մոտ 1,1 միլիոն դոլարին համարժեք լիբանանյան ֆունտ էլ կուտակել էր խնայողությունների հաշվեհամարին:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Օթմանը մահացել է սրտի կաթվածից:
Բնակիչները պատմել են, որ նա հաշմանդամ էր՝ չէր կարող օգտագործել իր ձեռքերն ու ոտքերը՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր