Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 մայիս 2018 09:58

Արագածոտնում 20-ամյա աղջիկը հղիանալով 15-ամյա տղայից՝դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Արագածոտնում 20-ամյա աղջիկը հղիանալով 15-ամյա տղայից՝դատապարտվել է 4 տարի ազատազրկմանԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Էմմա Խ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Էմման 2016 թվականի հունվարի 22-ին ամուսնության նպատակով ակնհայտ անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին ծնված 15-ամյա Մանուկ Ս.-ի հետ իր բնակավայրից մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկը ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել տղայի հետ:
Փոխադարձ համաձայնությամբ Էմման պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 15-ամյա Մանուկի հետ, արդյունքում հղիացել է:
2016 թվականի հոկտեմբերի 23-ին 16 տարին նոր բոլորած Մանուկ Ս.-ն հայր է դարձել՝ ծնվել է Մանուկի ու Էմմայի որդին:
Անչափահաս՝ ակնհայտ 16 տարին չբոլորած տղայի հետ սեռական հարաբերություններ ունեցած չափահաս Էմմա Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2 –րդ մասի 3-րդ կետով:
Սովորաբար այս հոդվածով, հոդվածի տվյալ մասով դատվողները տղամարդիկ են, ովքեր, չափահաս լինելով, սեռական հարաբերությունների մեջ են մտնում, փաստական ամուսնական հարաբերություններ են հաստատում անչափահաս, մասնավորապես՝ ակնհայտ16 տարին չբոլորած աղջիկների հետ: Տվյալ գործը առանձնանում է, ամբաստանյալը չափահաս կին է, տուժողը՝ դեռևս անչափահաս տղա՝ ներկայումս էլ նրա 18-ը դեռ չի բոլորել: Մանուկը դատարան էր ներկայանում օրինական ներկայացուցչի՝ մայրիկի հետ…
Էմմա Խ.-ի կարգավիճակը դատական ակտում նշված է՝ չամուսնացած:
Դատարանում Էմման իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Տուժող տղան ու նրա օրինական ներկայացուցիչը հայտնել են, թե Էմմա Խ.-ից բողոք, պահանջ չունեն և չեն ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Խ.-ն նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, նրա խնամքին է մանկահասակ որդին:
Էմմա Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այդ պատիժը Էմմայի նկատմամբ պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր