Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 մայիս 2018 21:45

Նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

armtimes.com գրում է, որ ապրիլի 9-ից կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի Հանրապետության խորհդարանը վերջին շրջանում աշխատում է թերբեռնված: Մասնավորապես, այս ամսվա 2-րդ քառօրյա նիստն անցկացվեց արագացված ռեժիմով եւ այն մայիսի 23, 24, 25 եւ 26-ի փոխարեն սկսվեց ու ավարտվեց մայիսի 23-24-ին: Այս քառօրյան անգամ չի կարելի համարել երկօրյա: Վերջին լիագումար նիստի օրակարգում ընդգրկված օրենքի մեկ տասնյակից ավելի նախագծերի զեկուցումը, քննարկումն ու քվեարկությունը տեւեց ընդամնեը 1,5 օր:
Մայիսի 23-ին քառօրյան իր աշխատանքը կավարտեր դեռ ժամը 15:30-ին, բայց տարբեր խմբակցություններից որոշ պատգամավորներ ստիպված մնացին խորհրդարնում, քանի որ կառավարությունը գալու էր հարց ու պատասխանի: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն աշխատելու ցանկություն այնքան չունեին, որ կառավարությանը հարց տալու համար 105-ից հերթագրվեց ընդամենը 8 պատգամավոր: Ընդգծենք նաեւ, որ ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա նիստին, ապա հարց ու պատասխանին:
Ազգային ժողովի մայիսի 23-ի կարճ նիստին մասնակցել է 87 պատգամավոր: Մասնավորապես, մայիսի 23-ից ԱԺ լիագումար նիստից բացակայում էին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը (գործուղում), Մարգարիտ Եսայանը, Շուշան Սարդարյանը, Կարյուն Նահապետյանը, Կարեն Կարապետյանը, Արման Սահակյանը, Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը, Շաքե Իսայանը:
Քառօրյան երկու օրով անել-վերջացնելու մտահաղացումը ՀՀԿ-ինն էր: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 23-ի ԱԺ լիագումար նիստում առաջարկեց՝ քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, առաջարկում եմ այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ քվեարկել:
Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ պատգամավորներին աշխատանքի գալու համար չպետք է համոզել, հրավիրել կամ խնդրել, որ աշխատանքի գան:
«Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի՝ վաղն աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, եւ մենք որեւէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ, խոսելով աշխատանքի գալ-չգալու մասին, ասաց, որ կրքեր պետք չէ բորբոքել:
«Առաջարկը հետեւյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, քվերակությունը եղավ եւ մայիսի 24-ին պատգամավորները «վաստակած» հանգստի մեկնեցին: Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ի տեսախցիկը այս երկօրյա նիստի ընթացքում նաեւ աշխատանքային օրվա տարբեր ժամերին ֆիքսել էր կադրեր, որ ԱԺ լիագումար նիստն անցնում է կիսադատարկ դահլիճում՝ 10-20 պատգամավորով:
ԱԺ նիստերից հիմնականում բացակայում են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի գործարար թեւի պատգամավորները: Եթե նրանք անգամ գալիս էլ են, ապա գրանցվում են քվորում ապահովելու համար եւ արագ հեռանում են: Նրանց համար աշխատանքային ժամն ավարտվում է 10:30-ին: Ստեղծված իրավիճակին զուգահեռ էլ աչքի է ընկնում այն, որ պատգամավորները ստանում են նախանձելի աշխատավարձ՝ 660 հազար ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր