Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

28 մայիս 2018 17:38

Գիտնականները հայտնել են այն սխալների մասին, որոնք կատարում են նույնիսկ խելացի մարդիկ

Մի քանի սխալներ կան, որոնք կատարում են նույնիսկ խելացի մարդիկ: Դրանց մասին հայտնել են Լազարի ինստիտուտի ամերիկացի գիտնականները: Այդ ընդհանուր մտավոր սխալների շտկումն օգնում է բարելավել կյանքը եւ ավելի խելացի դառնալ, կարծում են գիտնականները, փոխանցում է Planet-today-ը:
Այդպիսի հոգեբանական սխալներից մեկը «այո» պատասխանն է: Որքան հնարավոր է շատ: Բնականաբար, ոչ բոլորին, այլ միայն նրանց, ում հետ հարաբերություններն առավել կարեւոր են: Սա մտերմությունը եւ դրական զգացումները ուժգնացնելու լավագույն միջոցներից մեկն է:
Մեծ թվով մարդիկ, երբ պետք է մտերիմների համար ինչ-որ բան անել, «այո»-ի փոխարեն, հաճախ ասում են՝ «գուցե», «տեսնենք», «ես վստահ չեմ» կամ համանման որեւէ այլ պատասխան են տալիս:
Երբ մտերիմ մարդն ինչ-որ բան է խնդրում, եւ դուք «ոչ» ասելու ծանրակշիռ պատճառ չունեք, միակ խելացի պատասխանը «այո»-ն է կամ դրա նման մի բան: Խոսքն այն մասին չէ, որ մշտապես «այո» ասեք, դա եւս սխալ է:
Երկրորդ տարածված սխալը «ոչ» ասելու անընդունակությունն է այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Հիմնականում մեղքի, վախի, բոլորին դուր գալու  ցանկության պատճառով:
Սեփական հարմարավետության գոտում գտնվելը չի նպաստում «մտավոր մկանների» մարզմանը: Եվ սա եւս մեկ տարածված սխալ է, որը շատերն են կատարում: Մարդիկ հակված են հետեւելու վարքագծի սովորական մոդելներին եւ ընթանում են նվազագույն դիմադրության ճանապարհով, որովհետեւ դա հեշտ է եւ հարմար՝ չկասկածելով, որ «ուղեղը զրկվում է մարզավիճակից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր