Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

30 մայիս 2018 17:08

Մեկ հնարավորություն Բակո Սահակյանին, քանի դեռ հեղափոխության ալիքը չի հասել Արցախ

Մեկ հնարավորություն Բակո Սահակյանին, քանի դեռ հեղափոխության ալիքը չի հասել ԱրցախՀայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակ միայն ֆիզիկական անձանց փոքր ավանդների խզումներ են եղել:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Մեր բանկային համակարգն ապացուցեց, որ շարունակում է մնալ կայուն: Վերջին զարգացումների ժամանակ եղան միայն ֆիզիկական անձանց որոշ փոքր ավանդային պայմանագրերի խզումներ: Նրանք հիմնականում այն ավանդատուներն էին, ովքեր չէին կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել: Այն, ինչ դուրս էր եկել, այսօր ամբողջապես վերադարձել է համակարգ»,-հավաստիացրեց Գրիգորյանը:
Փոքր արտահոսքերը բանկերի մեջ բաշխված են եղել հավասար: Իսկ ավանդների չափերը եղել են տարբեր: Խզումների ծավալը մեծ չի եղել: ԿԲ-ն խոշոր գումարների արտահոսք չի ֆիքսել: «Նման արտահոսքը հեշտ բան չէ: Ոչ միայն ԿԲ-ում գործող ֆինանսական դիտարկումների կենտրոնն է մինչև վերջ հետազոտում ցանկացած խոշոր ֆինանսական հոսք, այլ նաև ստացող երկրի ֆինանսական համակարգը: Բանկերի միջոցով հնարավոր չէ, որ առանց հսկողության խոշոր ֆինանսական հոսք տեղի ունենա»,-նշեց Գրիգորյանը:
Նրա հավաստմամբ`բանկային համակարգը վերջին քաղաքական զարգացումներին դիմակայեց` ցույց տալով, որ կարևոր է ունենալ անկախ Կենտրոնական բանկ համապատասխան պրոֆեսիոնալ գործիքակազմով և աշխատակազմով: Կարողացան ֆինանսական համակարգը բավական իրացվելի պահել և ունակ՝ սպասարկելու տնտեսությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր