Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 մայիս 2018 13:07

Լոս Անջելեսում ի հայտ է եկել խարդախությամբ զբաղվող մի խումբ, ովքեր հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից

Լոս Անջելեսում ի հայտ է եկել խարդախությամբ զբաղվող մի խումբ, ովքեր հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունիցԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ի հայտ է եկել խարդախությամբ զբաղվող մի խումբ, որը հայազգի գործարարներին, Հայաստանից ապրանքատեսակներ ներմուծողներին սպառնալիքների, շանտաժի և ճնշումների ներքո պարտադրում է կայուն վճարումներ կատարել իրենց կողմից հիմնադրված կազմակերպություններին: Նորաձև «Ռեկետի» միջոցով խումբը նպատակ ունի «արտադրված է Հայաստանում» պիտակի ներքո ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա սահմանել վերահսկողություն: Ցանկանում են իրենց ազդեցության «տանիքի» ներքո պահել Լոս Անջելեսում գործող հայկական բիզնեսները: Խարդախության հեղինակները հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և պնդում, որ իրենք վայելում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանին: Խարդախությունը օրինականության շղարշի ներքո ներկայացնելու համար խումբը մշակել և հանրությանն է մատուցում մանիպուլացիոն գործիքներ (մերոնք) ապրանքանիշը, պիտակներ և տարաբնույթ այլ աքսեսուարներ: Խումբը ակտիվ քարոզչություն է իրականացնում սոցիալական հարթակների միջոցով, մասնավորապես՝ ֆեյսբուքյան խմբերի միջոցով կեղծ օգտատերերի անունից: Ֆեյսբուքում և ինստագրամում ակտիվ լոսանջելեսաբնակ հայերը ավելացվում են տարաբնույթ խմբերում, որտեղ հեղափոխողական տրամադրությունների և հաղթանակի ազդեցության ներքո՝ օգտատերերին կոչ է արվում մերժել հայկական այն ապրանքանիշերը, գործարարներին ու բիզնեսները, որոնք հրաժարվում են վճարել պարտադրված վճարը, ինչի արդյունքում որակվում են երկիրը թալանած անձանց շարքին: Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի միացել են սպառնալիքին, դարձել են գործիք ճնշումների և սպառնալիքների տարածման գործում՝ հարկավոր է ցուցաբերել զգոնություն, դուրս գալ խարդախության գործընթացից և չզբաղվել հանցագործություն պարունակող անօրինական գործնեությամբ:
Խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին խնդրում ենք դիմել իրավապահ մարմիներին՝ ոստիկանությանը, քննչական մարիմններին կամ դատախազությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր