ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

01 հուն 2018 17:16

Ցուցարարների վրա հարձակված բանդաները ղեկավարել ու պատվիրել են կոնկրետ մարդիկ, որոնք նույնպես պետք է պատասխան տան օրենքի առջև

Ցուցարարների վրա հարձակված բանդաները ղեկավարել ու պատվիրել են կոնկրետ մարդիկ, որոնք նույնպես պետք է պատասխան տան օրենքի առջևԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես մտավախություն ունեմ, որ կազմակերպված բանդաների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասնակիցների ձերբակալությունները կարող են ավարտվել յուրաքանչյուր խմբից 4-5 հոգի ձերբակալելով և մի քանի օր անց նրանց ազատելով տարբեր տեսակի վարչական տուգանքների ենթարկելուց հետո, քանի որ իրավապահները անընդհատ օգտագործում են «խուլիգանություն» տերմինը:
 
Այնինչ այդ հանցագործոթյունները արվել էին նախորոք կազմակերպված հանցավոր խմբերի կողմից, և այդ բանդաները ղեկավարել ու պատվիրել են կոնկրետ մարդիկ, որոնք նույնպես իրենց հանցավոր արարքների համար պետք է պատասխան տան օրենքի առջև:
 
Երևանը, ինչու ոչ, ամբողջ հանրապետությունը այդ բանդաները բաժանել են իրար մեջ, և նրանք էին որոշել՝ թե ընտրություններին ում ընտրեն, ում մեջ և ինչ համամասնություններով «բաժանեն» հանրային սեփականությունը և այլն:
 
Այդ «բաշիբուզուկներից» կազմված հանցավոր բանդաները ղեկավարվում են հանրապետությունում բոլորիս լավ հայտնի խմբապետների կողմից, որոնց մեծ մասը զբաղեցնում են հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական և պետական պաշտոններ:
Իհարկե այդ հրոսակախմբերի և նրանց «ղեկավարների» համար դժվար չէ մի քանի հարյուր մարդ հավաքել և փողոցներ փակել, պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:
 
Բայց իշխանությունները պետք է դրսևորեն սկզբունքայնություն և քաղաքական կամք հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր