Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

01 հուն 2018 21:30

Ձեր նախկին ընկերոջ կամ ամուսնու կյանքը դժոխքի վերածելու 5 միջոց

Սոցցանցեր
Սոցցանցերում մանրամասն պատմեք ձեր հարաբերությունների մասին: Ձեր պատմություններում թեգով նշեք նրան, նաեւ նրա ընկերներին, ծնողներին, գործընկերներին, ղեկավարությանը ու նոր ընկերուհուն՝ այդ հիմարիկին: Արեք դա ՀԱՃԱԽ: Ութ գրառում ֆեյսբուքում եւ այդպես ամեն աստծու օր ՝ նախ բոլորը կիմանան, թե ինչ ստոր դավաճանի մեկն է նա, տկար ու զզվելի, երկրորդ ՝ նա ինքը իր ֆեյբուքյան ժապավենում ձեր գրածներից բացի ուրիշ ոչինչ չի նկատի:
Էլեկտրոնային փոստ
Ջարդեք նրա էլեկտրոնային փոստն ու սոցցանցերը: Չէ՞ որ դուք հանդիպել եք, միասին եք ապրել, հաստատ կիմանաք այն միակ ու անկրկնելի գաղտնաբառը, որով նա օգտվում է բոլոր սոցցանցերից: Հետո ուրիշ տարբերակներ էլ կան: Կարող եք նրա անունից խոստովանել, որ նա գեյ է: Կարող եք որեւէ սարսափելի գրառում թողնել նրա անունից՝ ասենք, որ ղեկավարը հիստերիկի ու հիմարի մեկն է, գործընկերները դեբիլ են, քարտուղարուհին էլ քնում է ներդրողի հետ: Դա շատ «կօգնի» նրա կարիերային: Ի վերջո կարելի է բավարարվել նաեւ զզվելի պոռնոգրաֆիկ էջերին նրա անունից բաժանորդագրվելով:
Ծանոթությունների կայքեր
Նրա հեռախոսահամարը հրապարակեք ծանոթությունների կայքերում: Ով ասաց, որ դուք որեւէ գարշելի բան եք անում, ընդամենը օգնում եք, որ նա հեշտությամբ հաղթահարի ձեզ հետ ծանր բաժանումը: Ազատություն տվեք ձեր երեւակայությանը, մտածեք այնպիսի մի բան, որ նրան անդադար գրեն ու զանգեն շատ տարօրինակ ու տհաճ կերպարներ: Ավելի լավ է նրա աշխատանքային հեռախոսահամարը հրապարակեք: «Իմ մասին» բաժնում (նրա անունից) որեւէ նման բան գրեք «Ես ուզում եմ զգալ քո ուժեղ ձեռքերը իմ ... վրա»:
Սպամ
Նրան բաժանորդագրեք սպամ պարունակող որեւէ էջի: Դրա հմայքն այն է, որ նման ծառայությունները ինչ- որ ձեւով հաջողացնում են իրենց տվյալների բազան հայտնել մյուսներին, այնպես որ եթե նրան հինգ նման հղումների բաժանորդագրեք, մի շաբաթից նա կստանա օրական հինգ հարյուր նամակ ՝ որեւէ բան մեծացնելու, Կոլոմնայում տուն գնելու, շոու բիզնեսի նորությունները իմանալու առաջարկով: Օգտակար ուղերձների առնվազն տասը տոկոսը հաստատ տեղ կհասնի նույնիսկ նրա սպամ- ֆիլտրի միջով:
Պատահական հանդիպումներ
Գնացեք նրա սիրելի վայրերը: Տղաները պահպանողական են, նրանք որպես կանոն երկու սիրելի բար, սիրելի կինոթատրոն, սիրելի այգի, սիրելի գինու խանութ ու մսի կրպակ ունեն: Պետք է անընդհատ այնտեղ գնալ ու պատահաբար հանդիպել նրանց: Լավագույն դեպքում նա իրեն վատ կզգա, իսկ վատագույն դեպքում կլինեն սկանդալներ ու պարզաբանումներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր