Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

06 հուն 2018 13:50

Էս ինչ մի ՀՀԿ-ականների հավեսը փախավ ամեն ինչից,հեռախոսահամարները կա՛մ անջատված են, կա՛մ անհասանելի

Էս ինչ մի ՀՀԿ-ականների հավեսը փախավ ամեն ինչից,հեռախոսահամարները կա՛մ անջատված են, կա՛մ անհասանելիՀայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով շարունակում է տարօրինակ վարքագիծ դրսևորել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են: Ու եթե նախկինում սպասում էին ընդամենը մեկ մարդու խոսքին, որ դրանից հետո կա՛մ հանգիստ շունչ քաշեն, կա՛մ իրենց հաշիվն իմանան, ապա հիմա մի տեսակ աբստրակտ իրավիճակ է. բոլորը սպասում են, բայց ում՝ հայտնի չէ:

Մի քանի օր առաջ բոլորը սպասում էին նոր կառավարության ծրագրին, բայց պարզվեց, որ այդ թեմայով նույնպես առանձնապես ասելիք չկա: Անկեղծ ասած, մեծ հաշվով հասկանալի չէ, թե ձևավորված կառավարությունը նախորդների կազմած «պապկաները» բացելուց և նախկին կարծրատիպերը կոտրելու համար տարբեր ֆլեշմոբեր կազմակերպելուց բացի ուրիշ ինչո՞վ է զբաղվում: Գուցե կուլիսների հետևում այլ անհաղթահարելի թվացող դժվարություննե՞ր է հաղթահարում, որ կարողանա անհնարինը հնարավոր դարձնել, բայց որ դրանից գաղջը չի ցրվում՝ միանշանակ է: 
Այս մի քանի օրերին զարմանալի զուգադիպությամբ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորների հեռախոսահամարները կա՛մ անջատված են, կա՛մ անհասանելի, կա՛մ էլ ինքնապատասխանիչի նման բոլորը նույն բանն են կրկնում՝ «ձեր ձայնը չի լսվում, տեղս հարմար չէ, խնդրում եմ մի փոքր ուշ զանգահարեք»: 
Ասում են ու իրենք էլ արագ «դառնում» են անհասանելի: Ու եթե ՀՀԿ–ականների մի մասը տարբեր պատճառներով, ասենք՝ աչքի չընկնելու կամ վատամարդ չլինելու, իսկ երրորդները ընդհանրապես ամեն ինչի վրա թքած ունենալու պատճառով են փորձում խուսափել հասարակությունից, ապա համաձայնության կառավարության անդամ մյուս կուսակցությունների լռությունն, անկեղծ ասած, հասկանալի չէ: Նրանք նույնպես խուսափում են հստակ ասել՝ կառավարության ներկայացրած ծրագիրն իրենց սրտո՞վ է, թե՞ ոչ: 
Կառավարության ծրագրի մասին ուզում էինք իմանալ նաև արդարադատության նախկին նախարար, նախկին կառավարության նախկին աշխատակազմի նախկին ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքը: Նա «Փաստ»–ին փոխանցեց, որ չնայած ծանոթացել է ծրագրին, բայց կարծիք հայտնել չի ուզում:
«Կառավարության ծրագիրն ուսումնասիրել եմ, բայց չեմ ուզում մեկնաբանել, որովհետև մեկնաբանելու ցանկությունս է բացակայում»,– ասաց Դ. Հարությունյանը: Նա նաև նշեց, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին նույնպես կարծիք ունի, բայց կրկին չի ուզում բարձրաձայնել:

«Նպատակահարմար չեմ համարում: Այս պահին չեմ ցանկանում նաև մամուլի ներկայացուցիչների հետ շփվել: Երբ պատրաստ լինեմ, ես ինքս այդ մասին կհայտնեմ»,– կարճ ասաց Դ. Հարությունյանը: Կրկնենք, սա այն բացառիկ դեպքերից էր, որ գոնե հեռախոսազանգին պատասխանեց, ավելին՝ մի երկու բառ խոսեց: Մնացյալի պարագայում, ինչպես ասում են, «վսե ուշլի նա ֆրոնտ», կամ, հայկական տարբերակով, «...մինչև անցնի վտանգը»: 
Միայն թե անհասկանալի է մնում, թե որն է իրական վտանգը և ումից են փախչում մեր քաղաքական գործիչները, քանի որ հիմա թե՛ մուրճը, թե՛ մեխը միայն օրենքն է (գոնե ըստ հայտարարությունների), հիմա մեխողներ էլ չկան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր