«Չայնիի» ոլորաններում բախվել են են «Toyota Corolla»-ները          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի    

06 հուն 2018 16:50

Մասիսի քաղաքապետի գործի մասին դատախազության հայտարարությունն անհասկանալի է. Քննչական կոմիտե

Մասիսի քաղաքապետի գործով մասին դատախազության այսօր տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։

Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ։

«Նախաքննական մարմինը գտել է, որ ունի բավարար ապացույցներ (տուժողների ցուցմունքներտեսագրությունների զննությունների արձանագրություններ) և մեղադրանքներ է առաջադրել Մասիսի քաղաքապետին անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ մյուսներին միայն դրանց մասնակցելու համար։

Նախաքննական մարմինն իր որոշումների մասին պատշաճ ընթացակարգով տեղեկացրել է դատախազին և նույն օրը՝ հունիսի 1-ին, դատախազի պահանջով քրեական գործը ուղարկել դատախազություն։

Եթե դատախազը կարծում էր, որ նախաքննական մարմինը ցուցաբերել է շտապողականություն, ապա կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից և հետ վերցնել միջնորդությունները դատարանից, ինչը չի արվել։ Իսկ նման նախադեպեր այլ քրեական գործերով արձանագրվել են։

Դատարանի որոշումից օրեր անց, երբ մերժվում է նաև փոխքաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատախազի միջնորդությունը՝ այդօրինակ հայտարարության տարածումը դատախազության կողմից մեղմ ասած անհասկանալի է։

Եթե իսկապես դատախազությունը կարծում է, որ ցուցաբերվել է շտապողականություն, ապա կարծում ենք նաև պետք է հիմնավորի, թե ինչու դրանք հետ չի վերցրել և արդյոք դատախազները ենթարկվել են պատասխանատվության ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր