Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

07 հուն 2018 20:01

Վանաձորում չդադարող երկրաշարժեր են․ կա՞ անհանգստանալու կարիք.ինչ է պարզաբանում ԱԻՆ-ը

Վանաձորում չդադարող երկրաշարժեր են․ կա՞ անհանգստանալու կարիք.ինչ է պարզաբանում ԱԻՆ-ըՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարություն է արել Հայաստանում գրանցված երկրաշարժերի վերաբերյալ: Նա նշել է, որ գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24 ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։
ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։


Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։
ՀՀ ԱԻ նախարարությունը` հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների, շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։
Սիրելի համաքաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է։ Վաղն առավոտյան ես վերադառնում եմ Հայաստան և ժամը 14։30-ին Լոռու մարզպետարանում մասնակցելու եմ խորհրդակցության վերոնշյալ խնդրի վերաբերյալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր