18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

08 հուն 2018 13:38

Ինչպես կլուծվի ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքի հարցը . ՌԴ-ում հարցը շրջանառության մեջ է դրվել

Ինչպես կլուծվի ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքի հարցը . ՌԴ-ում հարցը շրջանառության մեջ է դրվելՌուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն:


«Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,- մանրամասնեց Մարուքյանը:
Նա նշեց, որ վերջերս կրկին սկսել են նամակներ ստանալ, որովհետև արդեն այս տարվա հունիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտել:
«Այնուհետև ես դիմեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը: Դրանից հետո ես ստացել եմ պատասխան նամակը, որում մեզ ասում են, որ ԵԱՏՄ պայմանագիրը ճանաչում է կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ, ուստի չեն ճանաչում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված պատասխան նամակում ասել են, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր է և հենց երկկողմ հարաբերությունների լույսի ներքո պետք է երկու պետությունների միջև լուծում ստանա:
«Նաև մեզ տեղեկացրել են, որ արդեն իսկ կա օրենքի նախագիծ, որով հարցը պետք է լուծվի, և Հայաստանում տրված վարորդական իրավունքը ճանաչվելու է Ռուսաստանում: Սակայն օրենքի նախագիծը հիմա ՌԴ-ում շրջանառության մեջ է դրված պետական հաստատություններում: Խորհրդարանական հարթակում մենք ինչ կարողացել՝ արել ենք, հիմա հարցը կառավարությունների մակարդակում է քննարկվում: Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, Արարատ Միրզոյանը և մեր մյուս փոխվարչապետներից մեկը նույնպես այս հարցով զբաղվում են»,- եզրափակեց Մարուքյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր