Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

08 հուն 2018 16:52

Ինչո՞ւ է Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվել

Ինչո՞ւ է Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվել«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե իրենք հորդորել են Սիմոնյանին հետ վերցնել այդ դիմումը: «Ես կարծում եմ, որ մեր գործընկեր Մերուժան Սիմոնյանը կընդունի մեր հորդորը և հետ կվերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը: Հիմա չեմ ցանկանում այլ բան ասել. յուրաքանչյուր կուսակցությունում էլ լինում են փոքր խնդիրներ, բայց Սիմոնյանը մեր ամենաառանցքային անդամներից է, և ես շատ պետք է հորդորեմ նրան օրենքով սահմանված կարգով հետ վերցնել դիմումը»,- նշեց նա: Դիտարկմանը՝ մամուլում հրապարակում եղավ, թե նեղացվածության պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնը չստանալն է, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մերուժան Սիմոնյանը երբևէ պաշտոնի կռիվ չի արել, ես դա Ձեզ վստահեցնում եմ: Ես հիմա չեմ ցանկանում ավելին ասել»:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մերուժան Սիմոնյանի թեկնածությունը քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնում, սակայն արդյունքում նրա փոխարեն այլ անձ նշանակվեց` ի դեմս Կարեն Համբարձումյանի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր