Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

08 հուն 2018 19:10

Մասիսի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել

Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա մահակներով զինված հարձակում կազմակերպելու գործով ձերբակալված, ապա չկալանավորված Մասիսի քաղաքապետի գործը դարձել է իսկական ոդիսական։ Նախ ՀՀԿ-ական քաղաքապետը ձերբակալվեց, նրան ներկայացրեցին դատարան՝ կալանքի սանկցիա որոշելու։ Կալանքի սանկցիա նրա նկատմամբ չկիրառվեց, դատարանը նրան զատ արձակեց։ Ապա դատախազությունը որոշեց ժամանակավորապես կասեցնել քաղաքապետի լիազորությունները՝ չբողոքարկելով, սակայն, քաղաքապետի և մյուս երկու մեղադրյալների՝ դատարանի կողմից կալանքի սանկցիան մերժելու որոշումը, քանի որ կալանավորման հիքմերը բացակայում են։
Ինչպես հաղորդել է «Առաջին լրատվականը»‚ Երեկ երեկոյան էլ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իր լիազորությունները կասեցնելու մասով դատախազության որոշումը անհիմն է, քանի որ ՏԻՄ ոլորտը կարգովորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ, և իրենք շարունակելու են աշխատել՝ ի պաշտոնե։
«Դատախազի որոշումները Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր չի կատարել հետևյալ հիմնավորմամբ՝ Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ»:
Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում դիմել դատարան, բողոքարկելու դատախազության որոշումը, որով ժամանակավորապես կասեցվել են իր պաշտպանյալի լիազորությունները որպես քաղաքապետ, քանի որ ի սկզբանե չկա համապատասխան նորմ, որով քաղաքապետը կարող է իրեն ազատել իր լիազորություններից։ «Պարոն Համբարձումյանը հստակ նշել էր, որ ինքը չի կարող իրեն ազատել իր լիազորությունների կատարումից և խնդրել էր մատնացույց անել այն իրավական նորմը, կամ պետական մարմինը, որը պետք է դա անի։ Մենք դատախազությունից ակնկալում էինք այդ պատասխանը։ Դավիթ Համբարձումյանը զոռով չի կարչել իր աթոռից։ Խնդիր չկա, ինքը պատրաստ է կատարել իր լիազորությունները կասեցնելու վերաբերյալ ցանկացած որոշում, որը հիմնված կլինի օրենքի վրա։ Բայց դատախազության որոշումը այս դեպքում իրավաբանական ուժ չունի։ Այն պետք է կատարվի մեկ այլ մարմնի միջոցով։ Օրենքում գրված է, որ դա կարող է անել համապատասխան վարչակազմը, իսկ քաղաքապետարանում չկա այդ վարչակազմը։ Այստեղ կազուս է առաջացել։ Քաղաքապետն էլ ասում է, որ եթե դադարեցնի իր լիազորությունների կատարումը, քաոս է սկսվելու։ Մասիսում տեղական ինքնակառավարում չի լինելու։ Հետևաբար դրա համար պետք է լինի կամ կառավարության որոշում, կամ նախարարի հրաման։ Իրավասու մարմնի որոշում է պետք, որը տեղական ինքնակառավարման վրա ունի անմիջական իշխանություն»,- ընդգծեց Աթանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր