Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

08 հուն 2018 19:30

Արդյո՞ք փոքր ցնցումները կհաջորդի վտանգավոր ու մեծ բալանոց երկրաշարժ

Հայաստանի հյուսիսում երկու օր է ստորգետնյա՝ սեյսմիկ սանդղակի ցածր ու միջինին մոտ բալերի ցնցումներ են մարդիկ զգում։ 
Որքան տեղյակ եմ, եթե անընդհատ (շուտ-շուտ) փոքր երկրաշարժներ են լինում՝ լավ է (լավը՝ լավ չէ, որ ընդհանրապես չլինեին՝ ավելի լավ կլիներ, բայց չպետք է մոռանանք, որ սեյսմիկ ակտիվությամբ գոտու վրա է մեր երկիրը ու երկրաշարժերը, անկախ մեր ցանկություններից՝ անխուսափելի են, իսկ կանխելն էլ՝ մարդու ուժերից վեր են) ։
Այսինքն, ընդերքում սալերի՝ միմյանց վրա ճնշումից կուտակված էներգիան քիչ-քիչ պարպվում է, որն էլ հիմնականում հնարավորություն չի տալիս ու բացառում է ավելի վտանգավոր ու մեծ բալանոց երկրաշարժ լինելուն։
Հուսամ, որ այդ հարցում ճիշտ էին գիտելիքներս, բայց որ մասնագետներն ու սեյսմիկ ծառայության պատասխանատուներն էլ հրապարակային արտահայտվեն ու բնակչության տագնապները ցրեն կամ ճիշտ խորհրդատվություն ապահովեն՝ հրաշալի կլիներ։
Նյութի աղբյուր՝ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր