Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հուն 2018 12:54

Գրոհ Փաշինյանի դեմ. Ինչ հարցեր կհնչեն Բրյուսելում

Երեւանում տեղի ունեցած «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին Հայաստանի նոր կառավարությանը կոչ է արել արագացնել ճյուղային, ոլորտային նախարարությունների քայլերը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի իրականացումը սկսելու ուղղությամբ, մասնավորապես ֆինանսական հատկացվելիք միջոցները կառավարելու ուղղությամբ:
 
Միաժամանակ, դեսպան Սվիտալսկիից բացի, Հայաստանի նոր կառավարության Եվրամիության հանդեպ քաղաքական մոտեցումը քննադատել է նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ասելով, որ կառավարության ծրագրում Եվրամիությունը երրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո: Նրա խոսքով, նախորդ կառավարությունն իր ծրագրում մատնանշում էր հարաբերությունը խորացնելու մտադրությունը:
 
Եվրամիության եւ Գերմանիայի դեսպանների հայտարարությունները հուշում են, որ նրանք ունեն որոշակի մտահոգություն, որ նոր կառավարությունը որոշակիորեն նահանջելու է ԵՄ հետ հարաբերության դինամիկայի կամ ծավալի մասով: Ավելի շուտ, հարց է՝ նրանք մտահոգվում են այսպես ասած «պրոֆիլակտի՞կ», թե՞ ունեն մտահոգության կոնկրետ հիմքեր: Արդյոք նրանց անհանգստացրել է այն, որ օրինակ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեկ ամսում արդեն երկրորդ անգամ հանդիպել է Պուտինին, իսկ ԵՄ ուղղությամբ չի նայել: Իսկ գուցե ավելի լայն իմաստով եվրոպացիներին անհանգստացրել է այն, որ Ռուսաստանը զարմանալի հանգստություն ցուցաբերեց Հայաստանի թավշյա գործընթացին եւ մինչեւ վերջ հայտարարեց, որ դա Հայաստանի ներքին գործն է, իրեն ոչ բնորոշ կերպով չմիջամտելով Հայաստանի ներքին գործերին:
 
Այսինքն, արդյոք եվրոպացիները համարում են, որ Ռուսաստանն այդուհանդերձ հենց միջամտել է այդ գործերին: Թե՞ խնդիրն այն է, որ Հայաստանում համաժողովրդական թավշյա հեղափոխության միջոցով իշխանության փոփոխությունը բերել է մի իրավիճակի, երբ բավական բարդ դրության մեջ է հայտնվել եվրոպական բյուրոկրատիան, որ աշխատում կամ աշխատել է Հայաստանի հետ:

«Այսօր մենք տեսնում ենք, որ որտեղ ձեռք են տալիս, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս: Սա նշանակում է, հարգարժան դեսպան, որ երբ դուք Եվրամիության հսկայական գումարներն ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այդ գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ մենք ակնկալում ենք, որ դուք պետք է պայքարեք ձեր դեմ: Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ որոշ սխալներ եղել են նաև ձեր կողմից: Երբ մենք ահազանգում էինք, ասում էինք՝ մի տվեք այդ գումարները, որովհետև գնում են նախարարների ու նրանց բարեկամների անուններով գրանցված ֆեյք կազմակերպությունների բարեկեցությունը զարգացնելու համար, շատ դեպքերում մեր կոչերն անարձագանք էին մնում», նույն համաժողովում ԵՄ դեսպանին ասել է խորհրդարանի Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նաեւ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն է: Հայաստանի նոր իրավիճակում, երբ նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժմանը, եվրոպական բյուրոկրատիան հայտնվել է իսկապես բարդ վիճակում: Եվ ոչ այն պատճառով, որ կարող է հանկարծ պարզվել այդ սխեմաներին առնչության որեւէ նոր դեպք, ինչպես դեռեւս նախորդ իշխանության շրջանում եվրոպական դրամաշնորհների մասով բացահայտվածը, որի շրջանակում հետապնդվեցին նաեւ Հայաստանում Եվրամիության գրասենյակների աշխատակիցներ: Պարզապես, Հայաստանի նոր իշխանությունը իր հանրային լեգիտիմությամբ այդ բյուրոկրատիայից փաստորեն վերցրել է «նախաձեռնությունը» եւ ինչ որ իմաստով, գոնե առայժմ, քանի դեռ ավելի մեծ է վստահությունը, քան կասկածը կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասով՝ նոր կառավարությունը կամա թե ակամա իմաստազրկել է Հայաստանում եվրոպական բյուրոկրատիայի «գոյությունը»:
 
Դա իհարկե չէր կարող չառաջացնել մտահոգություն, որովհետեւ մեծ հավանականությամբ այդ բյուրոկրատիայի նկատմամբ հարցեր են առաջանալու Բրյուսելում: Բրյուսելում, ուր, ի դեպ, մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կմեկնի Նիկոլ Փաշինյանը, ՆԱՏՕ Վեհաժողովին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար:
Նյութի աղբյուրը` Lragir.am 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր