Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 փետ 2019 13:49

ԵՄ դեսպան. Հայաստանն առաջ է գնում, եթե նպատակային օգտագործի միջոցները, կարող է դրանց ավելացման հույս ունենալ

ԵՄ դեսպան.  Հայաստանն առաջ է գնում, եթե նպատակային օգտագործի միջոցները, կարող է դրանց ավելացման հույս ունենալՀայաստանը եւ ԵՄ-ը տարին բարձր քաղաքական նոտայով են սկսել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի վերջերս Հայաստան կատարած այցը շատ հաջող է անցել, նախանշված է ինտենսիվ օրակարգ, նախատեսվում են հանդիպումներ եւ այցեր բարձր մակարդակով։ Դա ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական։ «Բացի այդ, մենք պատրաստվում ենք Բրյուսելում եւ Երեւանում աշխատանքային մակարդակով շատ ինտենսիվ հանդիպման։ Վարվում է ինտենսիվ երկխոսություն, ինչը հուսադրում է»,- ասել է Սվիտալսկին։

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ դեսպանը նշել է, որ հունվարի վերջին օրը եվրոպական կողմը Հայաստանի իշխանություններին է հանձնել СЕPА-ի իրագործման ճանապարհային քարտեզի մեկնաբանությունները։ Փաստաթուղթը վերլուծվել է Բրյուսելում, եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունների կողմից, այն շատ ծավալուն է եւ տպավորիչ, պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ։ Այժմ այն քննարկվում է Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ մարտի վերջ կլինի փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։ Իր կողմից՝ ԵՄ-ը պատրաստում է ճանապարհային քարտեզին աջակցման կոնկրետ փաթեթ, դիտարկվում են աջակցության տարբեր ձեւաչափեր, այդ թվում՝ երկրներին աջակցող տարբեր կազմակերպությունների մասնակցությունը։ Դիվանագետը նշել է, որ 2018-ին աջակցության ծավալն ավելացել է՝ 20-ից հասնելով 25 տոկոսի, եւ առաջին անգամ Հայաստանն ստացել է 10 մլն եվրո հատուկ (հովհարային) հիմնադրամից։ Հանձնակատար Հանը այդ ժամանակ խոստացել էր, որ կլինի աջակցության էական ավելացում։ Շատ կարեւոր է լինել այդ հիմնադրամի անդամ, քանի որ դրա միջոցները տրամադրվում են միայն այն դեպքում, երբ ընդունվում է երկրի առաջընթացը։ «Դա վկայությունն է այն բանի, որ ԵՄ-ը շատ բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը, այդ թվում ընտրությունների գծով։ Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կկարողանա օգտվել ԵՄ էլ ավելի մեծ աջակցությունից։ Սա վճռական տարի է,  որովհետեւ այն որոշում է առաջիկա 7 տարիների աջակցությունը 2021 թվականից հետո։ Եթե Հայաստանը ցուցադրի միջոցների նպատակային օգտագործում, կարող է հուսալ դրանց ավելացման»,- նշել է դեսպանը։
Խոսելով Բրյուսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կայանալիք քննարկումները առաջընթացի տեմպը որոշելու հիանալի հնարավորություն են տալիս։
Ինչ վերաբերում է նախատեսված նախագծերի իրագործմանը, ապա դրանց որոշ մասի համար ժամանակացույցի փոփոխություններ են մտցվել հայկական կողմի խնդրանքով։ Խոսքը վերաբերում է արդեն հատկացված միջոցներին։ «Չեմ կարող երաշխավորել, որ գործընկերները Բրյուսելում կընդառաջեն բոլոր առաջարկություններին, բայց մենք դրական կարձագանքենք։ Եթե ժամանակացույցը խախտվում է, միջոցները հետ են կանչվում եւ արդեն չեն տրամադրվում»,- հիշեցրել է Սվիտալսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր