Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե: բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

16 հուն 2018 19:10

Դոն Պիպոն ապրելով ու տեսնելով Եվրոպայում տիրող բարքերը, ցանկանում է նույնը տեսնել Էջմիածնում. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Դոն Պիպոն ապրելով ու տեսնելով Եվրոպայում տիրող բարքերը, ցանկանում է նույնը տեսնել Էջմիածնում. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ադրադարձել է երեկ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին։ Վարչապետը մասնավորապես գրել է. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»։
Երեկ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ։
«Առաջին լրատվական»-ը Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը, որ Էջմիածնում տեղի ունեցողը, ըստ էության, որակվել է որպես «մաֆիոզ պատերազմ»։
-Էջմիածնում տեղի ունեցող պրոցեսները մաֆիոզ պատերազմ չեն, ոչ էլ խեղաթյուրում են սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները։ Էջմիածին քաղաքում ապրում են տարբեր մասնագիտությունների, տարբեր սեռի ու բնավարության տեր մարդիկ։ Մեր բոլորի նպատակն է, որ քաղաքում լինի փոփոխություն, որ Մանվելի ու Մանվելի տղայի կողմից տասնյակ տարիներ հափշտակված գումարները հետ վերադարձվեն Էջմիածին քաղաքի պետական բյուջե, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել, ինչպես Հայաստանի մյուս քաղաքների մարդիկ։
–Բայց այդ հանրահավաքները որոշակի ուղղորդումներ ունեն։ Երեկ հանրահավաքին մասնակցում էր քրեական հեղինակություն Դոն Պիպոն։ Ձեզ համար նորմալ է նրա հետ նույն հարթակի վրա կանգնել և պայքար մղել։
-Ուրեմն ես չգիտեմ, թե Դոն Պիպոն ինչ է անում։ Ես անձամբ մասնակցել եմ այդ պրոցեսին։ Ես քաղաքական գործիչ եմ, իմ ելույթը եղել է քաղաքական և վերաբերել է Էջմիածին քաղաքին։ Բայց կրկնում եմ, Էջմիածնում կան տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ։ Բայց ես մի բան կարող եմ ասել Պիպոյի մասին, որ նա լինելով Եվրոպայում ապրող քաղաքացի, տեսնելով Եվրոպայում տիրող բարքերն ու ժողովրդավարությունը, ինքը նույնպես ցանկանում է, որ դա տեսնի Էջմիածնում։ Նա նույնպես Էջմիածինցի է, գերեզմաններ ունի մեր քաղաքում և ցանկանում է քաղաքը ազատագրված տեսնել։ Եվ հետո նա հարթակում չի եղել։ Դա Մանվելի կողմից շրջանառության մեջ դրված խայծ է։ Եվ հետո կարևոր չէ, թե ով է հարցը առաջ մղում։ Կարևորը խնդիրն է։ Մարդիկ ասում են՝ Մանվելենք թալանել են ժողովրդի ունեցվածքը։ Ինչ տարբերություն՝ դրա մասին ես եմ ասում, թե մեկ ուրիշը։ Կարևորը խնդիրն է։
–Դուք խոսում եք Դոն Պիպոյի ժողովրդավարության ձգտումներից, բայց նա քրեական հեղինակություն է, բազմաթիվ սպանությունների, հանցագործությունների մասնակից։ Նրա վերաբերյալ գործերից մեկն էլ դեռ դատարանում է։
-Ես այդ ինֆորմացիաներին չեմ տիրապետում, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, բայց երեկ մոտ 8000 քաղաքացի ինքնաբուխ, առաջին անգամ վախից հետո դուրս են եկել փողոց և իրենց անհնազանդությունն են հայտնել քաղաքում տիրող վիճակի հետ։ Այդ ով է փորձում վիրավորել մեզ։
–Բայց խոսվում էր, որ ցույցի մասնակիցների մեծ մասին բերել էին ուրիշ քաղաքներից։ Նրանք Էջմիածինցիներ չէին։
-Ով է նման բան ասում։ Դուք կադրերով նայեք ու տեսեք, որ բոլորը մեր քաղաքի բնակիչներ են։ Երեխայից մինչև մեծ մարդիկ, ծերեր, կանայք ու տարբեր տեսակի մարդիկ։ Ինչպես կարելի է նման ձևակերպումներ անել։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Էջմիածնին չէր վերաբերում։ Դա նրա արտահայտությունները չէին։ Ես համոզված եմ, որ վարչապետը ցանկանում է, որ իր ղեկավարած երկրի մարդիկ ապրեն օրենքի սահմաններում, որևէ մեկը արտոնյալ չլինի՝ սկսած կրիմինալից մինչև շարքային քաղաքացի։ Ես համոզված եմ, որ Փաշինյանը թույլ չի տա, որ որևէ մեկը օրենք խախտի։
–Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի այս արձագանքից կարող ենք հետևություն անել, որ նա չի աջակցում Էջմիածնում տեղի ունեցող պրոցեսներին։
-Նիկոլ Փաշինյանը իր կոչի մեջ որևէ անուն չի տվել։ Նա ասել է, որ չի ողջունում հանցագործ խմբերի վեճը։ Նույնն էլ մենք ենք ասում։ Ես համոզված եմ, որ դա Էջմիածնին չէր վերաբերում, քանի որ վարչապետը չէր կարող տարանջատել իր ղեկավարած երկրի քաղաքների բնակիչներին։ Համոզված եմ, որ Փաշինյանը հավասարապես է վերաբերվում բոլորին։ Նա ճիշտ է ասում, որ կրիմինալ, հանցագործ տարրեր պետք է չլինեն, բայց նրանք խոսելու իրավունք ունեն, խնդիրների մասին բարձրաձայնելու իրավունք ունեն։ Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, էլ ինչ ժողովրդավարություն, եթե մարդը իր կարծիքն արտահայտելու իրավունք չունի։
–Ձեր կարծիքով՝ ձեր այս պայքարը արդյունք կտա՞ և հնարավոր կլինի՞ Էջմիածինն «ազատագրել» Գրիգորյաններից։
-Այսօր արդեն 50 քաղաքացի, որոնցից մեկը ես եմ, դիմում ենք գրել մարզպետարան և խնդրել ստուգումներ իրականացնել Էջմիածնի քաղաքապետարանում։ Թող ժողովուրդը իրապես համոզվի՝ քաղաքի բյուջեն օգտագործվել է քաղաքի համար, թե ոչ։ Եթե կլինեն ստուգումներ և կպարզվի, որ նրանք օրենքի շրջանակում են աշխատել, ես հանրությունից և Մանվել Գրիգորյանի ընտանիքից ներողություն կխնդրեմ, որ կասկածել եմ նրանց մաքուր և անարատ աշխատանքի վրա։ Բայց այս ամենը կլինի միայն ստուգումներից ու այդ ստուգումների արդյունքները հրապարակելուց հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր