Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

27 հուն 2018 17:37

Մանվելը ԵԿՄ-ն դարձրել էր իր թալանի երաշխավորը․ Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Մանվելը ԵԿՄ-ն դարձրել էր իր թալանի երաշխավորը․ Հակոբ Հակոբյան (Ճոյտ)«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը:
– Պարոն Հակոբյան, հիմա, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա քաղաքապետ որդուն մեղադրանք է առաջադրվել, իսկ կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում կա, ի՞նչ մթնոլորտ է Էջմիածնում: Կարո՞ղ եք փաստել, որ, ինչպես նախկինում էիք ասում, Էջմիածինն ազատագրվեց:
– Այո: Էջմիածնում լավ տրամադրություն է տիրում: Մարդիկ դուրս են գալիս փողոց  բարձր տրամադրությամբ, առանց վախի զգացողության քայլում են, զբոսնում, մեքենաներով հանգիստ շրջում են քաղաքում: Էսօրվա էջմիածինցիները ավելի շատ են օրենքի տառը պահում, քան նախկինում: Նախկինում ոչ ոք չէր մտածում օրենքը պահելու մասին: Իսկ հիմա՝ Մանվելից հետո, մարդիկ ավելի օրինապաշտ են դարձել, ցույց են տալիս, որ Մանվելը իրենց խանգարել է լինել օրինապաշտ:
– Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ չարաշահումները այս ծավալի են, ինչպես երևաց ԱԱԾ-ի տեսանյութից:
– Այո, իհարկե: Ես ավելի շատ բան գիտեմ այդ չարաշահումների մասին, քան վերջին օրերին ցուցադրվեց մամուլով: Եվ ԵԿՄ-ի ներկայացուցիչները տարիներ շարունակ ճիշտ կանեին չգովերգեին Մանվելին: Ես նրանց զգուշացնում էի, որ եթե իրականում տեսնեն Մանվելի դեմքը, կդադարեն գովերգել նրան, բայց ոչ ոք ինձ չէր լսում: Բայց Մանվելը ԵԿՄ-ն դարձրել էր իր թալանի երաշխավորը:
– Սակայն Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը տեղյակ չի եղել այդ ամենից, իսկ ինքը՝ Գրիգորյանը, խոստացել է վերականգնել իր համբավը:
– Ոչ: Այդպիսի բան հնարավոր չէ: Մանվելը ցանկացած հարցից տեղյակ էր՝ լինի դա իր ընտանիքի հետ կապված, թե քաղաքապետարանի աշխատանքների: Ցանկացած հարց լուծվում էր Մանվելի գիտությամբ, նրա որոշմամբ: Օրինակ՝ եթե մի մարդ խնդիր էր ունենում քաղաքապետարանի հետ, գնում էր, հարցը չէր լուծվում, նրան ուղղորդում էին Նազիկի մոտ: Նազիկն առաջին ատյանն էր: Իսկ եթե  որոշում կար, որ այդ հարցը չի լուծվելու, այդ մարդուն ուղղորդում էին Մանվելի մոտ: Եվ շատ-շատ մարդիկ հրաժարվում էին Մանվելի մոտ գնալուց՝ գերադասելով իրենց խնդիրը թողնել առանց լուծման, քանի որ Մանվելի մոտ գնալը հավասար էր թակարդն ընկնելուն և ունեցածը կորցնելուն: Մանվելը Էջմիածնում լուծում էր ցանկացած հարց՝ գարաժներից սկսած մինչև լուրջ հարցեր: Իրենք հաշիվներ ունեին, որով իրենց անօրինական փողերը Երկրապահի միջոցով դուրս էին հանում, լվանում էին: Այնպես որ, այդ ամենը ժողովուրդը տեսել է, գիտի, որ Մանվելենք հարցը լուծում էին մեկը մյուսին պաս տալով:
– Այս բացահայտումներից հետո Էջմիածնում վենդետայի, հաշվեհարդարի հնարավորություն կա՞: Վերջերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե բացահայտումներից հետո էջմիածնում նոր մանվելգրիգորյաններ ու դոնպիպոներ են հայտնվել:
– Նման բան չկա: Էջմիածնում հիմա ուրախություն և ոգևորություն է: Մարդիկ փորձում են իրենց տարիների խնդիրներին ժամ առաջ լուծում տալ: Վախ, վենդետա, հաշվեհարդար… չկան սենց բաներ: Դա Մանվել Գրիգորյանի ու նրա որդու գործելաոճն էր:
Հիմա չկա նման բան: Հավատացեք:
– Պարոն Հակոբյան, գեներալ Մանվելի վերաբերյալ բացահայտումներին զուգահեռ՝ Ձեր մասով ևս խնդիր առաջացավ՝ կապված Ձեր կողմից անօրինական շինարարություն իրականացնելու, շենքեր կառուցելու հետ: Քրեական գործ կա՞ հարուցված:
– Չկա նման բան: Մենք քաղաքապետարանի կողմից ունենք շենք կառուցելու թույլտվություն: Երկու անգամ հաստատվել է այդ թույլտվությունը, բայց մեր կողմից այդտեղ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Հետագայում մենք դիմել ենք քաղաքապետարան, որ մեր շինարարության ժամկետն ավելացնեն: Դիմել ենք փետրվարին, բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք քաղաքապետարան: Նշեմ, որ մինչ թույլտվություն ստանալը՝ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, կապիտալ շինարարություն չի եղել: Հիմա էլ մենք աղբահանությամբ ենք զբաղված, կռան ենք բերում, նախապատրաստական աշխատանքներ, մինչև որ երկարացման թույլտվությունը լինի, որ սկսենք կառուցել: Թե չէ ո՞նց եք պատկերացնում Կոմիտասի վրա կառուցել տասը հարկանի շենք առանց թույլտվության: Էդ մենք ո՞վ ենք, մեզանից ի՞նչ ենք ներկայացնում: Մենք ոնց կարող էինք տասը հարկանի շենք կառուցել առանց թույլտվության, ու չգային մեզ ասեին՝ էս ինչ եք անում: Ասեմ ավելին՝ քաղաքապետարանը շինարարության ժամկետները ուշացնելու համար մեզ 36 միլիոն դրամով տուգանել է: Կա դատարանի որոշում, որը փաստում է, որ մենք օրինական թույլտվություն ունեցել ենք շենքը կառուցելու համար: Եվ հետո, այդ շենքը 1 միլիոն 700  հազար դոլար հարկ պետք է տա պետությանը: Այդ շենքի վրա 80  մարդ է աշխատելու: 126 բնակարան է կառուցվելու, որը հիպոթեքով տրամադրվելուէ  երիտասարդ ընտանիքներին: Մեզ խրախուսելու փոխարեն՝ հիմա էլ մի կնոջ բողոքի հիման վրա հարցը դարձնում են քննարկման թեմա: Հիմա պետության համար ո՞րն է կարևոր: Ես տասը միլիոն դոլարի ներդրում եմ կատարել տնտեսության մեջ այդ շենքը կառուցելու համար: Հիմա սա թողել, ինչ-որ կնոջ բողոք են քննում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր