Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 հուն 2018 13:44

Մեկ շաբաթում երկրորդ դեպքը.Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով

Մեկ շաբաթում երկրորդ դեպքը.Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքովԱրցախի Հանրապետության ոստիկանությունից, հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:
Իսկ հունիսի 19-ին Արցախի առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  2007թ. ծնված Կ.Գ-ի  դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր