Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

25 հուն 2018 20:13

Ինչու է առողջապահության նախարարը մեկ տարի ծառայել բանակում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է` Հայոց բանակում մեկ տարի է ծառայել, չնայած, ինչպես գիտեք, ժամկետային զինծառայությունը երկու տարի է տեւում։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ նա 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է նախարարը մեկ տարի ծառայել բանակում, եւ ինչպես է ստացվել, որ նա այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է ստանալ լեյտենանտի կոչում: «Կոչում ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, ինչպես նորմալ ընթացակարգն է։ Նախարարը պարտադիր զինվորական ծառայությունից չի խուսափել, բայց վաղաժամ զորացրվել է՝ առողջական խնդիրների պատճառով»,- տեղեկացրեց խոսնակը: Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարն ինքն է առողջական խնդիրներ ունեցել ու ստիպված եղել զորացրվելու: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր