Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

26 հուն 2018 15:30

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի հաջողվել հայտնաբերել

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի հաջողվել հայտնաբերել«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, դեռևս չի ձերբակալվել:
Նախօրեին նրա նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելը կասկածանքով:


Նազիկ Ամիրյանը ներկայացվել է քննիչին, թե՝ ոչ «Փաստինֆո-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել և այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
ՀՔԾ-ից խոստացան լրացուցիչ տեղեկություններ տրամադրել առաջիկայում:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Մանվել Գրիգորյանի որդուն՝ յուրացումներ կատարելու համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր