«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 հուն 2018 12:59

Բաքվում պատրաստվում են պատերազմի և ուզում են պատրանք ստեղծել՝ իբր Վաշինգտոնի աջակցությունն ունեն. Bell 412 ուղղաթիռի առեղծված

Բաքվում պատրաստվում են պատերազմի և ուզում են պատրանք ստեղծել՝ իբր Վաշինգտոնի աջակցությունն ունեն. Bell 412 ուղղաթիռի առեղծվածՔաղաքագետ Սուրեն Սարգսյանը ՖԲ-ի իր էջում ներկայացրել է Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը: Արդեն մի քանի օր է` Բաքուն թմբկահարում է, թե ԱՄՆ-ից ձեռք է բերել Bell 412 ուղղաթիռներ, անգամ դրանք ցուցադրվել են Բաքվում նախօրեին կայացած զորավարժության ժամանակ:

Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար` սա է Վաշինգտոնի հակիրճ, սակայն սպառիչ պատասխանը: Փաստորեն ԱՄՆ-ը բաց տեքստով հայտարարել է, որ սպառազինություն չի վաճառել կամ փոխանցել Բաքվին, ինչն առանց այդ էլ կանխատեսելի էր, որովհետև Վաշինգտոնը քանիցս հրապարակավ քննադատել է Մոսկվային` ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինելու, տարածաշրջանային միլիտարիզացիային նպաստելու համար:
Վաշինգտոնի այս պարզաբանումից հետո, իհարկե, առաջանում են այլ հարցեր, որոնք պետք է լույս սփռեն այս մութ պատմության վրա:
Փաստորեն Բաքվի կողմից այս ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո նոր ռազմականացվել են։ Այս դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ կողմից, արդյո՞ք Ադրբեջանը միայնակ կարող էր անել այս գործողությունը, թե՞ նրան օգնել են, ասենք, Ռուսաստանը կամ Թուրքիան:
Տեսականորեն նույնիսկ չենք բացառում, որ ուղղաթիռները չեն էլ ռազմականացվել` թեև այդ հարցն իսկապես ակտուալ չէ. ավելի կարևոր է այն հանգամանքը, թե ինչո՞ւ կամ ո՞ւմ հրահրմամբ Ադրբեջանը բարձրացրեց այս աղմուկը, որը պատերազմի նախապատրաստական կամպանիայի մի մասն էր, բաղադրիչը:
Բաքվում պատրաստվում են պատերազմի և ուզում են պատրանք ստեղծել, որ այս հարցում ունեն Վաշինգտոնի աջակցությունը: Գործում է պրիմիտիվ, բայց հստակ տրամաբանություն` եթե Վաշինգտոնը սպառազինում է Ադրբեջանին, ուրեմն քաջալերում է նրա ռազմատենչ քաղաքականությունը:
Հիմա պարզվեց, որ Ադրբեջանը` պաշտպանության նախարարի մակարդակով, ստում է, կեղծ փաստերի վրա քարոզչական հիմքեր է նախապատրաստում նոր պատերազմի սանձազերծման համար: Արդյո՞ք Բաքուն ինքնուրույն է որոշել ստվեր նետել ԱՄՆ միջնորդական առաքելության վրա, թե՞ այս մարտավարությունը ռուս-ադրբեջանական նոր պայմանավորվածությունների բաղադրիչ է: Այսինքն, Բաքուն իրականում պատերազմ է սկսում Մոսկվայի լուռ համաձայնությամբ կամ հրահրմամբ, սակայն քարոզչական ֆոն է ստեղծում, թե իբր իր քաղաքականությունն աջակցություն է ստացել Վաշինգտոնում: Սա ռուսական քարոզչության սովորական ձեռագիրն է. օրինակ` բոլորը գիտեն, թե որ երկրի վասալը դարձավ Հայաստանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, սակայն ռուսական քարոզչությունը մինչև այսօր շրջանառու է դարձնում «ամերիկյան հետքի» մասին կեղծ թեզը` այն պրիմիտիվ փաստարկով, որ ոճրագործության օրը Երևանում է գտնվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:
Ամեն դեպքում` անգամ քարոզչական այս զեղծարարությունը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի` միտումնավոր շփոթ առաջացնելով իր հնարավոր հովանավորների հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր