«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 հուն 2018 12:39

ՀՀ դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնում Իսպանիայի ՆԳՆ-ի՝ «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որը վնասում է օրինակելի հայերի համբավին

ՀՀ դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնում Իսպանիայի ՆԳՆ-ի՝ «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որը վնասում է օրինակելի հայերի համբավինԻսպանիայում ՀՀ դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում Իսպանիայի ներքին գործերի նախարարության եւ լրատվամիջոցների կողմից «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որն օգտագործվեց հաղորդագրություններում, որոնք պատմում էին անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման ենթարկված 100-ից ավելի անձանց մասին, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Այս առնչությամբ, Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձեւակերպումն, ինչը նաեւ տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:
Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձեւակերպումների եւ շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ եւ օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարեւոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից եւ տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձեւակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենեւին բոլորը չեն, որ հայեր են, դեռեւս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը եւ նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միեւնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձեւավորման եւ հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է եւ հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր