Ի՞նչ երբեք չեն հանդուրժի կենդանակերպի տարբեր նշանները          «Lexus GX 470»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, 4 վիրшվորներն էլ երիտասարդ աղջիկներ են       Լավրովն ու Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը    

30 հուն 2018 12:58

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին  պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոններըՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:
Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին և «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր