Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

02 մար 2020 11:39

Անցնող 2 օրում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության եւ ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Էրծրուն հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին եւ նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր