Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

02 հուլ 2018 16:20

Պատգամավորների լիազորությունները դադարեցվել են

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի հրաժարականների մասին հայտարարությամբ:
ՀԳ Արմո Ծատրյանի հրաժարականը պայմանավորված է առողջական վիճակով՝ նա մոտ մեկ տարի առաջ կաթված է ստացել եւ առ այսօր բուժվում է, իսկ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր