Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

03 հուլ 2018 12:58

Ծեծի ենթարկվածը ցուցմունք է տվել Ծառուկյանի դեմ. նա կկանչվի բաժին

Ծեծի ենթարկվածը ցուցմունք է տվել Ծառուկյանի դեմ. նա կկանչվի բաժինՆոր տեղեկությություններ են հայտնի դարձել Օլիմպավանում այսօր տեղի ունեցած միջադեպից:
Dialogue.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի << զոհը>> բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովի հայրն է ՝ Վյաչեսլավ Հարությունովը, ով մարզական համալիրում հրավիրած բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի դեմ կազմակերպած ժողովին հանդգնել է հակաճառել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Մասնավորապես միջադեպը ծագել է այն բանից հետո , երբ հավաքվածները սուր քննադատության են ենթարկել ֆեդրացիայի աշխատանքը՝ հատկապես գլխավոր մարզչի, իսկ երբ դժգոհություններ են հնչել նաև ֆեդերացիայի նախագահի աշխատանքից՝ տեղից նստած կտրուկ արձագանքել է չեմպիոնի հայրը: Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել հակառակ համոզմունքներ պնդող Հարությունովի պահվածքը, սկզբում նրանք երկար բանավեճի են բռնվել, Ծառուկյանը հայտարարել է, որ կողմնակալ է Հարությունովի վերաբերմունքը: Բայց բանավեճն այդքանով չի ավարտվել, սեղանի շուրջ այնքան է թեժացել, որ վերածվել է ձեռնամարտի՝ չճշտված ետղեկությունների համաձայն՝ սկսզբում Ծառուկյան-Հարությունով կողմերի, և ապա այն շարունակություն է գտել դրսում՝ թիկնազորի հետ:
Այս պահին մեր աղբյուրը չունի ճշտված ետղեկություն՝ ինչ վնասվածքներով որ հիվանդանոց է տեղափոխվել չեմպիոնի հայրը: Իսկ միջադեպի բուն պատճառն ըստ նրա հուլիսի 5 –ին կայանալիք Հայաստանի բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություներ են, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում էր ներկայացնել իր թեկնածուին՝ գործողի՝ Արթուր Գևորգյանի դեմ: Մինչդեռ պարոն Ծառուկյանի խաղաքարտերը անսպասելիորեն խառնվել են այն բանից հետո, երբ Էջմիածնում քաղաքապետի դեմ կազմակերպված վերջին ակցիաների ժամանակ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց հավաքների կազմակերպիչ Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը: Ծառուկյանի երբեմնի դաշնակից Դոն Պիպոն, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հավակնություններ ուներ, համենայն դեպս ասում են նա էր Գագիկ Ծառուկյանի թեկնածուն: Սակայն վերջին իրադարջություններից հետո միակ բանը, որ մնում էր անել շահագրգիռ կողմին՝ ընտրությունները հետաձգելն էր, մինչև որ հայտնի կդառնար, թե ով կլինի նոր՝ խոստումնալից թեկնածուն: Հայտնի դաձած մեկ այլ հանգամանքի համաձայն՝ հուլիսի 5-ը ֆեդերացիայի կանոնադրությամբ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության վարջնաժամկետն է, AIBA հռչակած կանոնադրությունը ըստ որում միջազգային այդ կազմակերպության ներկայացուցիչն արդեն իսկ գործնական այցով Հայաստանում է: Սա մեծ վտանգ է պարունակում այն իմաստով որ եդերացիան կարող է միջազգայնորեն որակազրկվել, եթե արձանագրվի, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ֆեդրացիայի վրա: Որպես կանոն նրանք պարտադիր ներկա չեն գտնվում անդամ ֆեդերացիաների համաժողոներին, հետևապես բացառված չէ, որ նրանց հատուկ են հրավիրել՝ հնարավոր ճնշումները բացառելու համար:
Նշենք, որ Նիկոլ Հարությունովը չեմպիոնի կոչումը նվաճեց 2012-ին՝ Երևանում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր