Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 հուլ 2018 09:46

«Հրապարակ». Կասկածներ են հնչում, թե դժբախտ պատահարը կարող է այդքան էլ պատահական չլինել

«Հրապարակ». Կասկածներ են հնչում, թե դժբախտ պատահարը կարող է այդքան էլ պատահական չլինել«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Ֆեյսբուքում քննարկում են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլյա Մարտիկի Անանյանի մահվան դեպքը: Կասկածներ են հնչում, թե դժբախտ պատահարը կարող է այդքան էլ պատահական չլինել և այլն, իսկ ՊՆ-ից կոչ են անում զերծ մնալ «ցավ պատճառող» քննարկումներից:

Երեկ 45-ամյա Էմիլյա Անանյանի հոգեհանգստի արարողությունն էր, ներկա էր ՊՆ ղեկավար կազմը: Մեզ պատմեցին, որ դեպքի օրը Անանյանն ընտանիքի անդամների հետ վերադառնալիս է եղել ամառանոցից, ճանապարհին կանգնել է, որ աղբը նետի աղբամանը, այդ ժամանակ նրան հարվածել է «Կիա» մեքենան:
«Նիսանի» երկու ուղևորներն ու Անանյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն տիկնոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել:
«Կիա»-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, ըստ տեղեկությունների, աշխատում է «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկայում՝ որպես հաշվապահ: Դեպքի առթիվ քննություն է ընթանում: Նշենք, որ Էմիլյա Անանյանը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության նախկին պետ Մուրազ Սարգսյանի հարսն էր, գնդապետ Աշոտ Սարգսյանի կինը: Նրանք երեք երեխա ունեն»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր