Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 հուլ 2026 10:59

Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր

Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավորԵրեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր