Ճվճվ Արոյի որդիները կմասնակցե՞ն պապի` Գազի Կոլյայի հուղարկավորությանը
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի` կալանավորված թոռների` Սերժ և Սարգիս Վարդանյանների պաշտպանները դիմել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի թույլ տան մասնակցելու իրենց պապիկի հուղարկավորության արարողությանը և լինեն իրենց մայրիկի կողքին: Դատարանն, ըստ էության, այսօր որոշում կկայացնի` բավարարել միջնորդությունը, թե ոչ: Դիմումի մեջ նշվել է, որ հաշվի առնվի հատկապես այն հանգամանքը, որ նրանց մայրը միայնակ է, հայրը ևս մահացել է:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ինքնասպան է եղել Նիկոլայ Գաբրիելյանը` Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի աները: