Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 հուլ 2018 17:10

Անհայտ անձը մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել

Անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սեւակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել:
Ոստիկանությունի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սեւակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել է «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցք, 30 մմ տրամաչափի «ՀՄՄ-2» տիպի 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 14.5 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 216 եւ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ, իսկ պարկի կողքից հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 8 եւ 5.45 մմ տրամաչափի 4 ինքնաձիգի 4 փամփուշտ, ինչպես նաեւ՝ ինքնաձիգի 1 ժապավեն՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտներով:
Հայտնաբերվածից «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցքերը, 30 մմ տ/չ «ՀՄՄ-2» տիպի, 14.5 մմ եւ 12.7 մմ տրամաչափերի 1-ական փամփուշտները պայթեցման եղանակով տեղում ոչնչացվել են, իսկ մնացած հայտնաբերված փամփուշտները վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր