ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

10 հուլ 2018 19:45

Վթարի ժամանակ զոհված կինը դիահերձարանում ողջ է հայտնաբերվել

Ավտովթարի հետեւանքով զոհված Հարավային Աֆրիկայից կինը ավելի ուշ ողջ է հայտնաբերվել դիահերձարանի սառնարանում: 
Վթարի վայր ժամանած պարամեդիկները արձանագրել են կնոջ եւ երկու այլ մարդկանց մահը: Սակայն ավելի ուշ, երբ դիահերձարանի աշխատակիցը սառնարանում ստուգել է մարմինը, պարզվել է, որ կինը, ում անունը չի հրապարակվում, դեռեւս շնչում է: ՀԻմա նա հիվանդանոցում ապաքինվում է:
Distress Alert շտապ օգնության ծառայության օպերացիոն մենեջեր Գերիտ Բրեդնիկը, որի աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանել է, որ իր ենթականերն անփութություն չեն դրսեւորել: ER24-ի (Emergency Medical Service – շտապ անհետաձգելի բուժօգնություն) պարամեդիկները դեպքի վայր են ժամանել առաջինը, եւ նրանց շտապ օգնության մեքենան բախվել է ավտոմեքենայի, որն ավելի վաղ շրջվել էր՝ դուրս նետելով ուղեւորներին:
Distress Alert-ի պարամեդիկների հետ դեպքի վայր ժամանած Բրեդնիկը պատմել է. «Շտապ օգնության մեքենայի պարամեդիկները մարմինները հայտնաբերել են տրանսպորտային միջոցից դուրս: Նրանք դուրս էին նետվել, երբ մեքենան շրջվել էր: Մյուս պարամեդիկները արդեն կատարել էին նախնական ստուգումները՝ պարզելու, թե ում մոտ վնասվածքներ կային, ում մոտ՝ ոչ: Նրանք արդեն ծածկել էին մահացածների մարմինները… Իմ թիմը պատրաստել է երկու մարմնի փաստաթղթերը: Այս կնոջ մոտ առկա էին ծանր եւ բազմաթիվ վնասվածքներ: Վնասվածքները, հատկապես գլխի, այնքան ծանր էին, որ անհնար էր որոշել նրա տարիքը կամ չափը»:
Նրա խոսքով՝ հատուկ սարքավորումը կնոջ մոտ կյանքի նշանների բացակայություն է ցույց տվել:
Դատական բժշկության ծառայության գլխավոր տնօրեն Փոլ Մորուլը պատմել է, որ իր պրակտիկայում նախկինում երբեք այսպիսի բանի չի բախվել, իսկ այս միջադեպը հետաքննում է Գաուտենգի առողջապահության բաժինը:
Համանման դեպքեր են գրանցվել նաեւ նախկինում: Օրինակ՝ 2016 թվականին Քվազուլու Նաթալեում ճանապարհային պատահարի զոհ դարձած տղամարդը մահացած է ճանաչվել, սակայն հաջորդ օրը հայտնաբերել են, որ նա շնչում է: Ադուհանդերձ, տղամարդը ողջ չի մնացել՝ մի քանի ժամ անց մահացել է:
Այս տարվա հունվարին իսպանական Աստուրիա շրջանում 29-ամյա բանտարկյալը մահացած է գտնվել բանտախցում: Դիահերձումից մի քանի ժամ առաջ նա գիտակցության է եկել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր