Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»       Քաստինգը հայտարարված է․ «Հրապարակ»    

16 հուլ 2018 09:45

Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա.հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ

Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա.հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքի էջում։

«Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։

Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր