Գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում.Զարուհին շատ ավելին կարող է անել
![Գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում.Զարուհին շատ ավելին կարող է անել Գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում.Զարուհին շատ ավելին կարող է անել](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1531735898_20747718_10212363876805299_1356113706_o-1-600x338.jpg)
«Այո: Իհարկե, գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում:Կուսակցությունները երևի մտածում են Զարուհին ծայրահեղական է: Բայց այնպիսի ծայրահեղ ժամանակներում ենք ապրում, որ մեզ պետք է ծայրահեղ ճշմարտությամբ նկարագրի, թե ինչքան է լափվել այս քաղաքից» :
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բացահայտումներին և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ քայլերը, Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ դրանք այնքան էլ բավարար չեն: «Կարծում եմ՝ շատ ավելի թափանցիկ պետք է արվի: Կան բաներ, որ երևի չեն ուզում ասեն, բայց պետք է ասեն: Երևի հետախուզական պատճառներով չեն բարձրաձայնում, բաներ կան, որ չպետք է ասեն»,- ասաց նա՝ հավելելով՝ «Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականորեն չդատապարտվեն, ես ոչինչ չեմ կարող ասել»: