Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

16 հուլ 2018 16:32

Հայը խոստովանել է, որ 9-ամյա աղջնակին բռնաբարել և սպանել է

Պյատիգորսկում իննամյա Անյա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, լրագրողներին հաղորդել է ՌԴ քննչական հանձաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկին:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն Ստավրոպոլի շրջանի դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի օգնական Ելենա Կրիմսկայան, կասկածյալը մինչև սեպտեմբերի 24-ը կալանավորված է:
«Խափանման միջոցն ընտրելիս դատարանը հաշվի է առել, որ Վլադիմիր Համբարձումովը կասկածվում է ծանր հանցագործությունների մեջ և, ազատության մեջ գտնվելով, կարող է շարունակել իր հանցագործ գործունեությունը կամ էլ թաքնվել նախաքննության մարմնից: Դատարանը հաշվի է առել Համբարձումովի կարծիքը, ով խնդրել է իրեն կալանավորել»,- Ria Novosti-ին հաղորդել է դատարանի նախագահի օգնական Ասթեմիր Պոդլուժնին:
Պյատիգորսկում՝ Մաշուկ լեռան վրա  հայտնաբերվել էր Անյա Պրոկոպենկոյի բռնաբարված և սպանված մարմինը: Հետաքննությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` «անչափահաս երեխայի սպանություն», «բռնաբարություն», «սեռական բնույթի ոտնձգություններ»: Վլադմիր Համբարձումովը, ով խոսոտվանել է իր մեղքը, կալանավորվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր