Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

17 հուլ 2018 22:17

Արմեն Ուլիխանյանը գողական և թաղային հեղինակությունների բարեկամներին նշանակել է մանկապարտեզների տնօրենների պաշտոնում. Բացահայտում

Արմեն Ուլիխանյանը գողական և թաղային հեղինակությունների բարեկամներին նշանակել է մանկապարտեզների տնօրենների պաշտոնում. Բացահայտում Հայացք մամուլի ակումբում Նոր Նորքի թիվ 117 մանկապարտեզի նախկին տնօրեն Վարդուհի Սարգսյանը և թիվ 120 մանկապարտեզի ծնող, ակտիվիստ Ալլա Մելքումյանը խոսեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անօրինականություններից՝ կապված մանկապարտեզների հետ, և թիվ 120 մանկապարտեզում կատարված չարաշահումների ու յուրացումների մասին:
Ալլա Մելքումյանը իր խոսքում նշեց, որ Արմեն Ուլիխանյանը որպես վարչական շրջանի ղեկավար՝ պաշտոնավարելու ընթացքում սերտ կապեր հաստատելով գողական կամ թաղային հեղինակություններ համարվող անձանց հետ, ակընկալելով ընտրություններում ընտրակեղծարարության նրանց հուսալի աջակցությունը, խոստացել է տարածքի մանկապարտեզները, դրանում առկա պաշտոնները «նվիրել» նրանց ընտանիքի անդամներին.
«Արմեն Ուլիխանյանը Նոր Նորքի 2-րդ զանգվածի մանկապարտեզիտնօրեն Նունե Չատինյանի փոխարեն նշանակել է իր սանիկին, որը չունի համապատասխան կրթություն:
Նոր Նորքի 3-րդ զանգվածի  մանկապարտեզում աշխատանքից ազատման հրաման է արձակել բազմամյա աշխատանքային փորձ ունեցող տնօրեն Անժելա Քեհյանին, այդ պաշտոնում նշանակել ոմն մեկին ում ամուսինը քրեական հեղինակություն է: Տեղեկություններ կան այն մասին, որ այդ նույն տնօրենը չի ունեցել ոչ մասնագիտական  ստաժ և ոչ էլ աշխատանքային փորձ, մինչդեռ նախքան տնօրեն նշանակվելը թաղապետի պահանջով ձևակերպվել է որպես մանկավարժ: Երկու տարի շարունակ չներկայանալով աշխատանքի ձեռք է բերել աշխատանքային ստաժ և նշանակվել այդ ղեկավար պաշտոնում: Տեղեկատվությունը ստուգելու և մեղավորներին բացահայտելու համար փաստերը ներկայացվել է ազգային անվտանգության ծառայություն:
Նոր Նորքի 5-րդ զանգվածի մանկապարտեզում աշխատանքից ազատման հրաման արձակելով, բազմամյա աշխատանքային փորձ ունեցող տնօրեն Կարինե Դալլաքյանի փոխարեն աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն հանդիսացող, Դմբուզ Հենդոյի աղջկան: Նա ևս ըստ տեղեկությունների չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին:
Նոր Նորքի 7-րդ զանգվածի մանկապարտեզում աշխատանքից ազատման հրաման է արձակել բազմամյա աշխատանքային փորձ ունեցող տնօրեն Վարդուհի Սարգսյանին և նրա փոխարեն աշխատանքի ընդունել թաղային հեղինակություն հանդիսացող Ռաֆո Նազարյանի «Բաքսյոռ Ռաֆո»-ի մորը՝ Հայկանուշ Նազարյանին: 
Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 120 մանկապարտեզում աշխատանքից ազատման հրաման է արձակել բազմամյա աշխատանքային փորձ ունեցող տնօրեն Անահիտ Քերոբյանին, որի փոխարեն աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն համարվող, թաղապետի եղբոր՝ Երկրապահ կամավորական միության նախագահի տեղակալ Ղուկաս Ուլիխանյանի շտաբի պետ հանդիսացող Սերգո Մուրադյանի քրոջը` Դիանա Մուրադյանին: 
Հատկանշական է այն, որ այս բոլոր նորանշանակ տնօրենները կամ չունեն համապատասխան կրթություն, համապատասխան աշխատանքային փորձ և այդ պաշտոնը զբաղեցնում են շինծու աշխատանքային ստաժներով: Այդ կեղծ փաստաթղթերով ապահովելու խնդիրը լուծվել է Ա. Ուլիխանյանի բարձր հովանու և  անմիջական միջամտության շնորհիվ: Այդ պաշտոնները բաժանելիս Ա. Ոիլիխանյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը՝ ապօրինի ազատելով նախկին տնօրեներին»,- ասաց Ալլա Մելքումյանը:
 
Ըստ Ալլա Մելքումյանի, այս բոլոր թաղային հեղինակություններն ու այսպես ասած գողականները ընտրություններին ժամանակ աջակցել են իրենց ընկերոջ կուսակցությանն ու եղբորը, ապահովել ընտրակեղծիքները անսխալ կատարելու ծրագրերը, ինչպես նաև այդ քրեական հեղինակություններից մի քանիսը արդեն այլ հանգամանքներում հրավիրված եղել են ԱԱԾ:             
 
Ինչ վերաբերվում  է Դիանա Մուրադյանի որպես մանկապարտեզի տնօրեն աշխատած ժամանակահատվածին Ալլա Մելքումյանը նշեց, որ անպատժելիության մթնոլորտում Դ. Մուրադյանը կարճ ժամանակահատվածում մասսայական աշխատանքից ազատումներ է կատարել. «Քանի որ Դ. Մուրադյանը պատկերացում չուներ նախադպրոցական կառույցի մասին, թույլ է տվել կոպիտ աշխատանքային խախտումներ և յուրացումներ: Օրինակ, մեկ տարվա ընթացքում 5-ից 6 անգամ փոխել է երեխայի թե դաստիարակին և թե դայակին, այս հանգանմանքը երեխաների մոտ թողնում էր հոգեբանական սթրեսային իրավիճակ: Աշխատանքից ազավածների մեջ են այն անձինք, որոնց մի մասը երկար տարիների համապատասխան կրթությամբ և երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բարեխիղճ մասնագետներ  են: Նրանց մեջ են նաև բազմազավակ ծնողներ և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների ծնողներ: 22 հոգի գրեթե բոլորն էլ կամ հեռացել են հարկադրաբար, կամ անձի պաշտանմունքի ռեժիմին դեմ գնալու, սեփական արժանապատվությունը հարգելու  արդյունքում:  
 
Աշխատողներից շատերը փորձելով պահպանել իրենց երեխայի համար հաց վաստակելու հնարավորությունը, կուլ էին տալիս անձնական վիրավորանքներ, ենթարկվում էին ղեկավարի ոչ հավասարակշռված և փոփոխական տրամադրություններին՝ տրված աննորմալ կարգադրություններին և հրահանգներին: 
Առկա էր մեկ այլ վախի   մթնոլորտ՝ Մուրադյանը հաստատությունում ձևավորել էր Ստալինյան անձի պաշտանմունքի մթնոլորտ  և նույն մեխանիզմով «ոչնչացնում» կամ իր «ճանապարհից  հեռացնում էր» այն մարդկանց, որոնք փորձում էին դեմ գնալ իր հիվանդ  երևակայությանը: Օրինակ այն, որ եղբայրը թաղային հեղինակություն է ու կարող է հաշվեհարդար տեսնել, վերացնել, ինքը հզոր է ու անպարտ և իր հետևում ամուր մեջք ունի, իր ամեն մազի համար 100 հոգի կանգնած են և այլն: Նա աշխատանքից ազատվողներին պարտավորեցրել և ազնիվ խոսք է վերցրել այն մասին, որ երբեք չեն խոսի ներսում տիրող իրավիճակի մասին: 
 
Տնօրենից հետ չի մնացել նաև եղբայրը` Սերգո Մուրադյանը: Վերջինս բոլոր աշխատանքից ազատվածներին կամ նրանց ընտանիքի անդամներին կամ այն անձանց, որոնց վրա կարողանում է ճնշում գործադրել, սպառնացել և վախեցրել է, կանչել է ռազբորկաների: Օրինակ նախկին դայակներից մեկին, որը մեծացնում է որբացած երկու երեխաներ այնպես են վախեցրել, որ երեկոյան երբեք տանից դուրս գալ չի համարձակվում: Նախկին մեթոդիստին սպառնցել է ասելով, ով փորձի մանկապարտեզից մի բան բողոքի «կվերացնի, հախից կգա» և կա նաև տեղեկատվություն այն մասին, որ հենց այդ նույն եղբայրը հանդիպել է աշխատանքից  այլ ազատվածների հետ և սպառնալով խոսք վերցրել, որ որևէ տեղեկատվություն որևէ մեկին չեն տրամադրի ներսում կատարվող իրավիճակի մասին:
 
Ահա դա էր պատճառը, երբ մի շարք ծնողներ և աշատակիցներ՝  նախկին և ներկա, իմանալով  իմ  նպատակների՝  անարդարության դեմ իմ կողմից արշավ սկսելու  մասին զանգահարում էին և խնդրում, որ հետ կանգնեմ իմ մտադրությունից, քանի որ «վախենում էին» իմ համար, և վախեցած  ասում, թե երեխա ունեմ զգույշ լինեմ,  որ գլխիս փորձանք չբերեմ:
 
Տնօրեն Մուրադյանը այնքան էր ոգևորվել անպատժելիության մթնոլորտում, որ աշխատանքից ազատել էր բակի մաքրուհուն և բակը մաքրել էր տալիս բարձրագույն կրթություն ունեցող  մասնագետներին: Դրանից  մարդիկ իրենց նվաստացած են զգացել, իսկ նրանք, ովքեր հանդգնել են չներկայանալ և չկատարել տնօրենի ապօրինի հրամանները՝ վճարել են տույժ: 
Բոլոր այն աշխատակիցները, որոնք ինչ-ինչ հանգամանքներում (պոլիկլինիկա, բանկ, ծնողական ժողով) այցելելու համար կարճատև բացակայելու թույլտվություն են վերցրել վճարել են տուգանք՝ 500-1000 ական դրամ`ՀՀ դրամի չափով՝ այն գցելով բանկայի մեջ:
Կոլեկտիվի աշխատակիցները յուրաքանչյուր ամիս անկախ վերը նշված կամ այլ պատճառներից հավաքել և տնօրենին ցուցակով պարտավորվել են հանձնել 1000-1500-ական դրամ գումարներ:
Տնօրեն Մուրադյանը չբավարարվելով անձնակազմի անդամներից գումարներ շորթելու իր գործունեությունից, դրամահավաքություններ է կազմակերպել ծնողների շրջանում՝ պահանջել է գումարներ հավաքել բակի զարդարման, բարեփոխումների և տնտեսական պարագաներ գնելու համար: Դրամահավաքությունը կազմակերպված է եղել նաև «ֆոնդի»  անվան տակ, որոնցով ձեռք են բերվում տնտեսական պարագաներ, և որոնք ինչպես օրենքով և այլ նորմատիվներով է սահմանված տրամադրվում է նաև քաղաքապետարանի կողմից: Այդ դեպքում քաղաքապետարանից   ստացված  տնտեսական  ապրանքները կամ դրա համար նախատեսված գումարները ինչ են արվում: 
Վարդուհի Սարգսյանին մանկապարտեզից հեռացրել են խմբում 5 երեխա ավել լինելու պատրվակով, սակայն դեռևս 2017թ. Նոյեմբերին չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ դիմում բողոքով խնդրել եմ փաստաթղթերով ստուգել 2017թ. հուլիս-օգտոս ամսներին որքան խմբեր են գործել թիվ 120 մանկապարտեզում՝ ին՞չ քանակով երեխաներ են եղել մեկ խմբում, քանի դայակ դաստիարակ են զբաղվել նրանց դաստիարակությամբ, ուներ արդյո՞ք տնօրեն Դիաննա Մուրադյանը իրավունք մանկապարտեզում ունենալու 60-70 երեխա ունեցող խմբեր, որոնց կրթությունը հանձնարարված է եղել մեկ դաստիարակի և մեկ դայակի: 
 
Բազմաթիվ բողոքների հիման վրա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջով Ուլիխանյանը Դ. Մուրադյանին ազատել է աշխատանքից նրա փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Արուսյակ Վարդանյանին: Մոտ մեկ ամիս անց նոր խարդավանքներով վարչական շրջանի ղեկավար  Ա. Ուլիխանյանը հետ է բերում նախկին տնօրեն Դիանա Մուրադյանին, որպես ավագ մանկավարժ և տնօրենի ժ/պ և աշխատանքից ազատում տնօրեն Ա. Վարդանյանին:
 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է վերնագրով Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հոդվածից հետո, որում ակնհայտ երևում է, որ Դ. Մուրադյանը տնօրեն նշանակվել է խախտումով Ա. Ուլիխանյանը կրկին անգամ Դ. Մուրադյանին ազատել է աշխատանքից և նշանակել տնօրենի ժ/պ Լուսինե Քոթանջյանին: 
Ամբողջ մեկ ամիս Դ. Մուրադյանը թուլ չի տվել նոր տնօրենին աշխատել փաստացի միանձնյա շարունակելով կառավարել մանկապարտեզը: Իսկ օրերս էլ Դ. Մուրադյանը հայտարարել է, որ կրկին վերադառնալու է և սպառնացել է վենդետա  սկսել աշխատողների նկատմամբ: 
 
Մի քանի օր առաջ գիշերը ժամը 2-ից երեքը ընկած ժամանակահատվածում Դ. Մուրադյանի եղբայրը՝ Սերգո Մուրադյանը պահակ Արմենի հետ մուտք է գործել մանկապարտեզի տարածք, ինչը ՀՀ գործող օրենսդրությամբ խստիվ արգելվում է: Ճշտելու անհրաժեշտություն կա, թե ին՞չով են զբաղվել նրանք մանկապարտեզի տարածքում:
Այստեղ գալուց առաջ դաստիարակ դայակները զանգահարել են ինձ և խնդրել, որ հաղորդեմ, որ եթե Դիանա Մուրադյանը վերադառնում է, ապա իրենք կհեռանան և թող Ուլիխանյանն էլ հետը գա, որ միասին աշխատեն»,-թիվ 120 մանկապարտեզում տիրող իրավիճակը ներկայացրեց Ալլա Մելքումյանը:
 
Վարդուհի Սարգսյանն էլ նշեց, որ իրեն մանկապարտեզից հեռացրել են խմբում 5 երեխա ավել լինելու պատրվակով. «27 տարի աշխատել եմ նույն մանկապարտեզում բացման օրվանից՝ սկզբում դաստիարակ, հետ 12 տարի տնօրեն:  Շատ նվիրումով եմ աշխատել ամեն ինչ արել եմ հանուն երեխաների, ինչը կարող են փաստել ծնողները: 2014թ-ի մարտ ամսին ինձ կանչում է թաղապետի տեղակալը և հարցնում «Վարդուհի քո թիկունքում ո՞վ է կանգնած», ես զարմացած հարցից պատասխանում եմ, որ ամուսինս և տղաներս, որից հետո մանկապարտեզ են ուղարկում ստուգման և այդ օրը ընդհամենը 5 թիվ ավել երեխա է մուտքագրված լինում: Այդ թիվը դարձավ ինձ համար ճակատագրական: Ինձանից պահանջեցին շտապ աշխատանքից ազատել այն դաստիարակներին, ովքեր այդ ավել թիվը գրել էին: Ես բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ երկու ամիս ժամանակ տան, որպեսզի ավարտական հանդեսները ավարտեն, սակայն մերժվեցի: Աշխատակազմի ղեկավարը, իմ աշխատասենյակում պահանջում է տալ նրանց ազատման հրամանը: Այնուհետև ինձ նկատողություն են տալիս, իսկ հետո ազատում աշխատանքից, որ իբրև ես անօրինական եմ ազատել աշխատողներին, պարտադրել նրանց դիմում գրել: 
Իհարկե  ես հասկացա, որ խնդիրը ոչ թե դաստիարակներն են, այլ խնդիրը ինձ հետ էր կապված: Ես 2014թ-ին ես դիմեցի դատարան, ի զարմանս ինձ առաջին ատյանի դատարանը ինձ վերականգնեց աշխատանքի: Այնուհետև պետք է տրվեր վերաքնիչ դատարան: Այնտեղ, երբ հայցը կարդացին քաղաքապետարանի հայց, ինձ մերժեցին: 
Նաև նրանք փորձել են ինձ վրա քրեական գործ բացել: Այդքան ստուգումներից հետո ես գրություն եմ ստանում ոստիկանությունից, որ ստուգումներից հետո ոչինչ չի հայտնաբերվել՝ ընդհամենը 2927 դրամի շեղում է, դրա համար կարճում ենք գործը և հայտնում մեր շնորհակալությունը Ձեզ: Ամենամեծ ցավը ապրում եմ նրանում, որ իմ փոխարեն նշանակել են 7-րդ մասիվում գործող Հայորդաց տանը հանդերձապահ աշխատող, թաղային հեղինակություն հանդիսացող Ռաֆո Նազարյանի «Բաքսյոռ Ռաֆո»-ի մորը` Հայկանուշ Նազարյանին, որը չունի մասնագիտական կրթություն, չունի  բարձրագույն կրթություն, բայց քանի որ թաղային հեղինակության մայր էր, ինձ անօրինական կերպով ազատեցին աշխատանքից»,-ասաց Վարդուհի Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր