«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

18 հուլ 2018 10:50

«ՀԺ»․ Ռուսական զորավարժանք՝ առանց նախազգուշացման․զինված զորք տեսնելով՝ մարդիկ խուճապի են մատնվել և փախել տնե­րից

«ՀԺ»․ Ռուսական զորավարժանք՝ առանց նախազգուշացման․զինված զորք տեսնելով՝ մարդիկ խուճապի են մատնվել և փախել տնե­րիցԵրեկ ժամը 11-ից 12-ն ըն­կած ժամանակահատվա­ծում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել:
Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տնե­րից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ՀԺ-ի հետ զրույ­ցում պատմել է, որ պահանջել է դադարեցնել վար­ժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոս­տիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ: Ռուսական կողմը ներողություն է խնդրել, համայնքապետը, սակայն, ՀԺ-ին ասել է, որ պատասխան է պահանջելու ռազմաբազայի ղեկավարությունից:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր